«Արմմոնոյ» 9-րդ միջազգային թատերական փառատօնը կարելի է համարել կայացած


«Արմմոնոյ» 9-րդ միջազգային թատերական փառատօնը կարելի է համարել կայացած

  • 11-04-2011 16:59:29   | Հայաստան  |  Մշակոյթ
«Արմմոնոյ» 9-րդ միջազգային թատերական փառատօնը կարելի է համարել կայացած: Այս մասին ապրիլի 11-ի ասուլիսում յայտարարեց փառատօնի նախագահ Մարիաննա Մխիթարեանը: «Այս տարի եղան յաջողուած, հետաքրքիր եւ ոչ այդքան յաջողուած ներկայացումներ: Փառատօնն այս տարի աչքի ընկաւ նոր մասնակիցներով Իսրայէլից եւ Եգիպտոսից»,- ասաց նա: Ըստ Մ.Մխիթարեանի, 9-րդ փառատօնի մեխը Բիրուտէ Մարիի « Ունէ» (Լիտուայ), Գաբրիէլայ Մուսկալայի «Բուենոս Այրեսից վերադառնալիս» (Լեհաստան) եւ Իրինա Եւդոկիմովայի «Ոչ ոք» (Ռուսաստան) մոնոներկայացումներն էին: Հայաստանեան ներկայացուցիչներից նա նշեց Նարեկ Ներսիսեանի մասնակցութեամբ «Լիւսիէն Լիւկ» եւ Ռոբերտ Յակոբեանի «Ձեզ եմ դիմում…» մոնոներկայացումները: Նրանք փառատօնից յետոյ բազմաթիւ հրաւէրներ էն ստացել արտերկրից: Նշուեց, որ եղել էն նաեւ տեխնիկական խնդիրներ, ինչի պատճառով չի իրականացուել տիտրերի խոստացուած ցուցադրութիւնը, չնայած որ թարգմանութիւնները նախապէս պատրաստ էն եղել: Յիշեցնենք, որ այս տարի «Արմմոնոյ» մոնոներկայացումների միջազգային փառատօնի շրջանակներում հանրութեան դատին է յանձնուել 8 արտերկրեայ եւ 7 հայաստանեան ներկայացուցիչների աշխատանքներ: Փառատօնն անցել է ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանի բարձր հովանու ներքոյ:
  -   Մշակոյթ