Մոսկուայում սպանուել է ղազախստանցի ուսանող<br />


Մոսկուայում սպանուել է ղազախստանցի ուսանող

  • 15-12-2008 15:20:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայի հարաւ-արեւմուտքում անյայտ անձինք սպանել են Մոսկուայի նաւթի եւ գազի ինստիտուտի 18-ամեայ ղազախստանցի ուսանողի, յայտնել է ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմինների ներկայացուցիչը: Ըստ նրա, կիրակի Մոսկուայի ժամանակով մօտ 21.30-ին աւտոբուսի կանգառում քաղաքացիներին է մօտեցել վիրաւոր մի երիտասարդ, որը խնդրել է շտապ օգնութիւն կանչել: Մինչեւ բժիշկների ժամանելը պատանին վախճանուել է: Սպանութեան փաստի առթիւ յարուցուել է քրէական գործ: Հետաքննութիւնը սպանութեան մի քանի վարկած է քննում, այդ թւում` ըստ ազգային յատկանիշի: Նշենք, որ Մոսկուայի քաղաքային դատարանը երկուշաբթի կհրապարակի մի խումբ սքինհեդների դատավճիռը, որոնք մեղադրւում են ազգային հողի վրայ կատարուված 20 սպանութիւնների եւ 12 յարձակումների մէջ:
  -   Միջազգային