ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «CREDIT AGRICOLE» ԲԱՆԿԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՀԱՅԿԱԿԱՆ<br /> «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 42 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ<br />


ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «CREDIT AGRICOLE» ԲԱՆԿԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՀԱՅԿԱԿԱՆ
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 42 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ

  • 04-11-2008 18:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աշխարհի խոշորագոյն բանկերից մէկի` ֆրանսիական «Credit Agricole», բանկային խմբի, կողմից «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկին տրամադրվել է 42 մլն ԱՄՆ դոլարի վարկ: Ինչպէս յայտնեցին «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկից, վարկը վերջինիս հնարաւորութիւն կտայ աւելացնել Հայաստանի տնտեսութեան իրական յատուածում փոքր եւ միջին բիզնեսի վարկաւորման ծաւալները: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկն ստեղծուել է 1996թ.-ին` «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ.-ին ֆրանսիական «Credit Agricole» բանկային խումբը դարձել է հայկական բանկի բաժնետէր: Այսօր այն իր 31 մասնաճիւղերով գործունէութիւն է ծաւալում Հայաստանի բոլոր մարզերում` աւելի քան 248 հազար յաճախորդների տրամադրելով ժամանակակից ունիվերսալ բանկային ծառայութիւններ: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի ընդհանուր կապիտալը 2008թ.-ի սեպտեմբերի 30-ի դրութեամբ կազմել է մօտ 25 մլրդ դրամ (աւելի քան 81 մլն 747,4 ԱՄՆ դոլար), իսկ շահոյթի մեծութիւնը տարուայ սկզբից` աւելի քան 3 մլրդ դրամ: Բանկի ակտիւների ծաւալը կազմել է աւելի քան 113 մլրդ ՀՀ դրամ:
  -   Տնտեսութիւն