ՀՀ ԿԲ-Ն ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԹՈՂԵԼ Է ԱՆՓՈՓՈԽ`<br /> 7,5%<br />


ՀՀ ԿԲ-Ն ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԹՈՂԵԼ Է ԱՆՓՈՓՈԽ`
7,5%

  • 04-11-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի նոյեմբերի 4-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի Խորհուրդն անփոփոխ է թողել վերաֆինանսաւորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7,75%: Ըստ ՀՀ ԿԲ-ի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, 2008թ.-ի հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ արձանագրուել է 0,7% գնաճ, որի պարագայում 12-ամսեայ գնաճը նուազել է 2,7 տոկոսային կէտով` կազմելով 8,6%: ՀՀ ԿԲ-ի Խորհուրդն արձանագրել է, որ 2008թ.-ի երրորդ եռամսյակում ներքին եւ արտաքին միջավայրի զարգացումները հիմնականում համահունչ են եղել տոկոսադրույքների հարցը քննարկած նախորդ նիստում ներկայացուած գնահատականներին, իսկ հոկտեմբերին արտաքին միջավայրի գնաճային ճնշումները, կրելով համաշխարհային պահանջարկի անկման ազդեցութիւնը, շարունակել են թուլանալ` արտայայտուելով պարենային եւ ոչ պարենային ապրանքների միջազգային գների յետագայ նուազմամբ: Ընդ որում, արտաքին գնաճային ճնշումների թուլացման վերջին մի քանի ամիսներին նկատւող միտումները, թէեւ ոչ ամբողջութեամբ, սկսել են արտայայտուել նաեւ ՀՀ ներքին շուկայում: ԿԲ-ի Խորհուրդը, հաշուի առնելով միջազգային ֆինանսական ճգնաժամի պայմաններում ապրանքային շուկաներում գների բարձր տատանողականությունը, ճգնաժամի տեւականության եւ դրա հետեւանքների յաղթահարման ժամկէտների անորոշութիւնները, ինչպէս նաեւ ներքին շուկայում գնային ճշգրտումների դանդաղ ընթացքը, նպատակահարմար է համարել պահպանել տոկոսադրույքի անփոփոխ մակարդակը:
  -   Տնտեսութիւն