ՀՀ ԿԲ-Ն ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԹՈՂԵԼ Է ԱՆՓՈՓՈԽ`<br /> 7,5%<br />


ՀՀ ԿԲ-Ն ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԹՈՂԵԼ Է ԱՆՓՈՓՈԽ`
7,5%

  • 04-11-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի նոյեմբերի 4-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի Խորհուրդն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7,75%: Ըստ ՀՀ ԿԲ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության, 2008թ.-ի հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ արձանագրվել է 0,7% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է 2,7 տոկոսային կետով` կազմելով 8,6%: ՀՀ ԿԲ-ի Խորհուրդն արձանագրել է, որ 2008թ.-ի երրորդ եռամսյակում ներքին եւ արտաքին միջավայրի զարգացումները հիմնականում համահունչ են եղել տոկոսադրույքների հարցը քննարկած նախորդ նիստում ներկայացված գնահատականներին, իսկ հոկտեմբերին արտաքին միջավայրի գնաճային ճնշումները, կրելով համաշխարհային պահանջարկի անկման ազդեցությունը, շարունակել են թուլանալ` արտահայտվելով պարենային եւ ոչ պարենային ապրանքների միջազգային գների հետագա նվազմամբ: Ընդ որում, արտաքին գնաճային ճնշումների թուլացման վերջին մի քանի ամիսներին նկատվող միտումները, թեեւ ոչ ամբողջությամբ, սկսել են արտահայտվել նաեւ ՀՀ ներքին շուկայում: ԿԲ-ի Խորհուրդը, հաշվի առնելով միջազգային ֆինանսական ճգնաժամի պայմաններում ապրանքային շուկաներում գների բարձր տատանողականությունը, ճգնաժամի տեւականության եւ դրա հետեւանքների հաղթահարման ժամկետների անորոշությունները, ինչպես նաեւ ներքին շուկայում գնային ճշգրտումների դանդաղ ընթացքը, նպատակահարմար է համարել պահպանել տոկոսադրույքի անփոփոխ մակարդակը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play