ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ 20 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ Է<br /> ՅԱՏԿԱՑՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ<br /> ԵՆԹԱԿԱՌՈՒՑՈՒԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ<br />


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ 20 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ Է
ՅԱՏԿԱՑՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՈՒԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ

  • 31-10-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկի Տնօրէնների խորհուրդը որոշել է 20 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրել Հայաստանի Համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի լրացուցիչ ֆինանսաւորման համար: Ըստ ՀԲ-ի Երեւանի գրասենեակի հաղորդագրութեան, վարկը տրամադրվել է Միջազգային զարգացման ընկերակցութեան` ՄԶԸ-ի «կոշտացված» պայմաններով. մարման ժամկէտը կազմում է 20 տարի` արտօնեալ 10 տարին ներառեալ: Նշւում է, որ սկսած 2006թ. յուլիսի 1-ից Հայաստանը գտնւում է ՄԶԸ-ից դուրս գալու գործընթացում: Ընթացիկ ծրագիրն ընդարձակելու համար պահանջւող ՀԲ-ի լրացուցիչ ֆինանսավորումը ակնկալւում էր դեռ ծրագրի գնահատման ժամանակ, եւ «Կառավարման պայմանագիրը» պատրաստուել էր վեց տարուայ ծրագրի հիման վրայ: Ուստի Լրացուցիչ ֆինանսավորումը կօգտագործուի «Կառավարման պայմանագրի» երկարացման եւ նախկինում առանձնացուած լրացուցիչ ներդրումների ֆինանսաւորման համար: Այն կօժանդակի Հայաստանի ջրամատակարարման հատուածի ներդրումային հսկայական կարիքների բաւարարմանը: Ծրագիրը նախագծող ՀԲ-ի թիմի ղեկավար Ջոնաթան Կամկվալալան նշել է, որ ներդրումային ծրագիրն իրականացւում է ըստ ժամանակացոյցի, իսկ «Հայջրմուղկոյուղու» ջրամատակարարման համակարգերի վերանորոգման եւ վերականգնման ծրագրի արդիւնքում արդէն լաւացել է ջրի որակը, աւելացել մաքուր եւ ապահով ջրամատակարարման առկայութիւնը` ծրագրում ներառուած տարածքներում. խմելու ջրի միջին կշռուած օրական ժամերի քանակը 2008թ.-ին հասել է 12,2 ժամի` 2004թ.-ի 6 ժամի դիմաց: Ծրագրի իրականացման արդիւնքում զգալիօրէն լաւացել է նաեւ «Հայջրմուղկոյուղու» կառուցուածքային եւ ֆինանսական աշխատանքը: Սակայն, ըստ նրա, ոլորտում դեռ կայ էական ներդրումների կարիք: Այդ պատճառով ՀԲ-ն կշարունակի օժանդակել ՀՀ կառավարութեանը ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայութիւնների բարեփոխման գործում:
  -   Տնտեսութիւն