ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ ԵՐԿՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ ԵՐԿՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

  • 30-10-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութեան հոկտեմբերի 30-ի նիստում հաստատուեց երկրի Կայուն զարգացման ծրագիրը: Ինչպէս նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը, այդ հիմնարար փաստաթղթով հստակեցվում է մինչեւ 2021թ.-ը երկրի զարգացման ռազմավարութիւնը: Ըստ նախարարի, այն ուղղուած է ոչ միայն աղքատութեան նուազեցմանը, այլեւ մարդկային զարգացմանը: Ծրագրում ամրագրուած թուերը վերցուած են Արեւլյան եւ Կենտրոնական Եւրոպայի երկրների ցուցանիշներից: Ըստ այդմ, մասնաւորապէս նախատեսւում է, որ մէկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2009թ.-ին կկազմի 4,2 հազար ԱՄՆ դոլարին համարժէք դրամ, 2012թ.-ին` 5,8 հազար ամն դոլար, 2015թ.-ին` 7,7 հազար դոլար, 2021թ.-ին` 12,6 հազար դոլար: Նիւթական աղքատութեան մակարդակը 2012թ.-ին կկազմի 12 տոկոս, 2015թ.-ին` 10, իսկ 2021թ.-ին` 7 տոկոս: Ծայրայեղ աղքատութեան մակարդակը 2012թ.-ին կկազմի 2 տոկոսից ցածր, իսկ 2021թ.-ին` 1,2 տոկոսից ցածր: Տ.Դավթեանը նշեց, որ առողջապահութեան ոլորտին յատկացուելիք գումարը կկազմի ՀՆԱ-ի 3,6 տոկոսը, կրթությանը` 4,5 տոկոսը: Ըստ նախարարի, նախատեսւում է տարբեր ցուցանիշներով 2017թ.-ին հասնել Եւրոմիութեան նոր անդամ երկրերի մակարդակին:
  -   Տնտեսութիւն