ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ ԵՐԿՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ ԵՐԿՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

  • 30-10-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարության հոկտեմբերի 30-ի նիստում հաստատվեց երկրի Կայուն զարգացման ծրագիրը: Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, այդ հիմնարար փաստաթղթով հստակեցվում է մինչեւ 2021թ.-ը երկրի զարգացման ռազմավարությունը: Ըստ նախարարի, այն ուղղված է ոչ միայն աղքատության նվազեցմանը, այլեւ մարդկային զարգացմանը: Ծրագրում ամրագրված թվերը վերցված են Արեւլյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրների ցուցանիշներից: Ըստ այդմ, մասնավորապես նախատեսվում է, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2009թ.-ին կկազմի 4,2 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2012թ.-ին` 5,8 հազար ԱՄն դոլար, 2015թ.-ին` 7,7 հազար դոլար, 2021թ.-ին` 12,6 հազար դոլար: Նյութական աղքատության մակարդակը 2012թ.-ին կկազմի 12 տոկոս, 2015թ.-ին` 10, իսկ 2021թ.-ին` 7 տոկոս: Ծայրահեղ աղքատության մակարդակը 2012թ.-ին կկազմի 2 տոկոսից ցածր, իսկ 2021թ.-ին` 1,2 տոկոսից ցածր: Տ.Դավթյանը նշեց, որ առողջապահության ոլորտին հատկացվելիք գումարը կկազմի ՀՆԱ-ի 3,6 տոկոսը, կրթությանը` 4,5 տոկոսը: Ըստ նախարարի, նախատեսվում է տարբեր ցուցանիշներով 2017թ.-ին հասնել Եվրոմիության նոր անդամ երկրերի մակարդակին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play