ԱՇԽԱՐՀԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> 7 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ 2-Ը<br />


ԱՇԽԱՐՀԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
7 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ 2-Ը

  • 28-10-2008 17:10:00   |   |  Սպորտ
ԳՎԱԼԱՀԱՐԱ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում շարունակւում է աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնութիւնը: Հոկտեմբերի 27-ին Հայաստանի ներկայացուցիչներ Արամ Աւագեանը (54 կգ), Վլադիմիր Մարգարեանը (60 կգ), Արամ Մարտիրոսեանը (64 կգ) եւ գերծանր քաշային Յովհաննէս Օհանյանը պարտութիւն կրեցին եւ զրկվեցին մեդալների համար յետագայ պայքարի իրաւունքից: Յիշեցնենք, որ նախորդ օրը ձախողուել էր նաեւ Արտաշէս Կարապետեանը (81 կգ): Այսպիսով, Հայաստանի 7 բռնցքամարտիկներից առաջնութիւնում ելոյթները կշարունակեն Կարեն Այլազյանը (51 կգ) եւ Տիգրան Արմենակեանը (75 կգ):
  -   Սպորտ