ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ԹԻՄԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԵՒՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ<br /> ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ԹԻՄԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԵՒՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ
ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ

  • 20-10-2008 20:00:00   |   |  Սպորտ
ԿԱԼԻՏԵԱ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 17-ին Յունաստանի Կալիտեա քաղաքում մեկնարկել է Եւրոպայի շախմատի ակումբային առաջնութիւնը, որին մասնակցում են տղամարդկանց 64 եւ կանանց 9 թիմեր: Շուեցարական մրցակարգով անցկացուող առաջնութիւնը կաւարտուի հոկտեմբերի 23-ին: Պայքարի մէջ ներգրաւուած են նաեւ Հայաստանի 4 ակումբներ: Խաղարկուել է 3 փուլ: Տղամարդկանց «Միկա» ակումբը 6 միաւորով բաժանում է 1-6-րդ, «Բանկային արքայ»-ն 4 միաւորով զբաղեցնում է 13-րդ, իսկ ՖԻՄԱ-ն` 2 միաւորով` 45-րդ տեղը: Կանանց պայքարում Հայաստանի «Միկան» վաստակել է 3 միաւոր եւ բաժանում է 8-11-րդ տեղը:
  -   Սպորտ