2-3 ՕՐՈՎ ԴԱԴԱՐԵՑՈՒԵԼ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ<br />


2-3 ՕՐՈՎ ԴԱԴԱՐԵՑՈՒԵԼ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ

  • 20-10-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ձմռան շրջանում գազամատակարարման համակարգի յուսալի եւ անխափան աշխատանքի ապահովման նպատակով մայրուղային գազատարում, որ անցնում է Վրաստանի տարածքով, կատարւում են պլանային-պրոֆիլակտիկ եւ նորոգման-վերականգնման աշխատանքներ, որի պատճառով հոկտեմբերի 19-ից ժամը 01:00-ից ժամանակաւորապէս դադարեցուել է բնական գազի մատակարարումը Հայաստան: Ըստ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի, գազի մատակարարումների ժամանակաւոր դադարեցումը չի անդրադառնայ բնակչութեան ապահովման վրայ, ներքին շուկայի պահանջմունքները կբաւարարուեն Աբովեանի ստորգետնեայ գազապահեստարանի պաշարների հաշուին: Նորոգման աշխատանքները կտեւեն 2-3 օր:
  -   Տնտեսութիւն