2-3 ՕՐՈՎ ԴԱԴԱՐԵՑՈՒԵԼ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ
20-10-2008 17:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ձմռան շրջանում
գազամատակարարման համակարգի յուսալի եւ անխափան աշխատանքի
ապահովման նպատակով մայրուղային գազատարում, որ անցնում է Վրաստանի
տարածքով, կատարւում են պլանային-պրոֆիլակտիկ եւ
նորոգման-վերականգնման աշխատանքներ, որի պատճառով հոկտեմբերի 19-ից
ժամը 01:00-ից ժամանակաւորապէս դադարեցուել է բնական գազի
մատակարարումը Հայաստան:
Ըստ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի, գազի մատակարարումների
ժամանակաւոր դադարեցումը չի անդրադառնայ բնակչութեան ապահովման վրայ,
ներքին շուկայի պահանջմունքները կբաւարարուեն Աբովեանի ստորգետնեայ
գազապահեստարանի պաշարների հաշուին: Նորոգման աշխատանքները կտեւեն
2-3 օր: