ՀՀ ՏՆՏՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է<br /> ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՒԵԼ ԽՈՇՈՐ ՀԱՑԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ<br />


ՀՀ ՏՆՏՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է
ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՒԵԼ ԽՈՇՈՐ ՀԱՑԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

  • 17-10-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում քննարկվեց ցորենի եւ ալիւրի շուկայում կեղծման գների ուսումնասիրութեան արդիւնքների մասին որոշման նախագիծը: Յանձնաժողովի կողմից Երեւանի առեւտրի մի շարք օբյեկտներում (խանութներում) իրականացուած դիտարկումների արդիւնքում արձանագրուել են ցորենի ալիւրի իրացման գների ոչ համամասնական փոփոխութիւններ` համաշխարհային գների հետ համեմատած: Ըստ ուսումնասիրությունների, այս տարուայ մայիսին 1 կգ իրացւող բարձր տեսակի ալիւրի միջին գինը կազմել է 387 դրամ, յունիսին` 385, յուլիսին` 376 դրամ, իսկ օգոստոսին տեղի է ունեցել ալիւրի գնաճ, որի արդիւնքում բարձր տեսակի ալիւրի 1 կգ-ի գինը կազմել է 380-400 դրամ: Յանձնաժողովի նիստում որոշուեց ուսումնասիրություններ սկսել հացի շուկայում` առաւել խոշոր արտադրողների շրջանում: Բացի այդ, Յանձնաժողովը ուսումնասիրություններ կսկսի նաեւ երկաթուղային բեռնափոխադրումների շուկայում: Այնուհետեւ յանձնաժողովն անդրադարձաւ բրնձի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների արդիւնքներին: Յանձնաժողովը բրնձի շուկայի ուսումնասիրություններն սկսել է` պայմանաւորուած մոնիտորինգի արդիւնքներով, համաձայն որոնց, շուկայում բրնձի գները անընդհատ աճում էին: Ըստ ուսումնասիրութեան, բրնձի շուկայում այս տարուայ երկրորդ կիսամեակում համեմատաբար մեծ ծաւալներով ներկրումներ են իրականացրել «Ալեքս Գրիգ» ընկերութիւնը եւ Ֆ.Կարապետեան Ա/Ձ-ն: Միջազգային եւ հայաստնայան շուկաներում բրնձի գների համադրումը ցոյց է տալիս, որ Հայաստանում առեւտրի կէտերում բրինձը ինքնարժէքից մօտ 1,7-2,5 անգամ աւելի գներով է վաճառւում: Հաշուի առնելով շուկայում ստեղծուած պատկերը, յանձնաժողովը որոշեց վարոյթի արդիւնքները տրամադրել ՀՀ Պետական եկամուտների կոմիտէին` հարկային պարտաւորութիւնների պատշաճ կատարման, եւ ՀՀ գլխաւոր դատախազութեանը` գործունէութիւնը դադարեցրած ընկերութիւնների կողմից օրենսդրական հնարաւոր խախտումների հարցերը քննարկելու նպատակով:
  -   Տնտեսութիւն