ARMATING/GLOBALRATING ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆԸ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ԻՆ<br /> ՇՆՈՐՀՈՒՄ Է <BB+> ՌԵՅՏԻՆԳ «ՀՆԱՐԱՒՈՐ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ» ԿԱՆԽԱՏԵՍՄԱՄԲ<br />


ARMATING/GLOBALRATING ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆԸ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ԻՆ
ՇՆՈՐՀՈՒՄ Է ՌԵՅՏԻՆԳ «ՀՆԱՐԱՒՈՐ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ» ԿԱՆԽԱՏԵՍՄԱՄԲ

  • 15-10-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «GlobalRating» միջազգային խմբի մէջ մտնող AmRating/GlobalRating գործակալութիւնը յայտարարել է «Հայէկոնոմբանկ»-ին «հնարաւոր բարձրացում» կանխատեսմամբ ռեյտինգ շնորհելու մասին: Ինչպէս յայտնեցին գործակալութիւնից, ռեյտինգը հիմնաւորուած է ակտիւների լաւ որակով, շուկայական ուժեղ դիրքով, հիմնական բաժնետէրերի կողմից աջակցութեամբ, այդ թւում ինստիտուցիոնալ ներդրողի` ի դէմս Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի (EBRD), «ստրեսային» իրավիճակների հանդէպ կայունութեամբ: Ռեյտինգը զսպող գործօններ են քաղաքական ռիսկերի հանդէպ զգայունակությունը եւ վարկային պորտֆէլում բարձր ռիսկայնութեամբ բնութագրուող մանր վարկերի մեծ բաժինը: Ռեյտինգի կանխատեսումը հիմնաւորուած է քաղաքական ռիսկերի ազդեցութեան նուազմամբ եւ շուկայում դիրքերի վերականգնման ակնկալիքով: Բանկի բարձր գնահատականի կարեւոր հանգամանքը սեփականութեան կառուցուածքի բացությունն է: 2005թ.-ին EBRD-ի ընդգրկումը բաժնետէրերի կազմի մէջ նուազեցրեց հիմնական բաժնետէրերից բանկի կախուածութեան ռիսկը եւ բանկի վրայ քաղաքական ռիսկերի ազդեցութեան աստիճանը: Գործակալութեան գնահատմամբ, հիմնական բաժնետէրերը շահագրգռուած են բանկի զարգացմամբ եւ կարող են նրան համակողմանի ֆինանսական աջակցութիւն ցուցաբերել: Դրական է գնահատւում նաեւ բանկի կառավարման որակը: EBRD-ի հետ գործընկերութիւնը նույնպես դրական ազդեցութիւն է գործում կորպորատիվ կառավարման որակի, ակտիվային գործառնութիւնների ֆոնդավորման աղբիւրների եւ նրա շուկայական դիրքերի վրայ: Հիմնական կառավարչական ընթացակարգերը բանկում բարձր են զարգացած եւ գտնւում են ժամանակակից ստանդարտների եւ ընթացակարգերի շրջանակում, ինչը դրականօրէն է անդրադառնում հաճնխորդային եւ ռեսուրսային բազայի կայունութեան վրայ: Ըստ AmRating/GlobalRating-ի, քաղաքական իրադարձութիւնների հետ կապուած 2008թ.-ի կէսին ակտիւների ծաւալով բանկը յայտնուեց «միջակ» բանկերի թւում, սակայն արդէն իրավիճակի շտկման միտումներ են նկատուել բանկային շուկայի առաջատարների հնգեակ արագ վերադայնալու համար:
  -   Տնտեսութիւն