ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐԱՆԻՑ ԳԱԶ ԿԸ ՆԵՐՄՈՒԾԻ ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԵԱՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐԱՆԻՑ ԳԱԶ ԿԸ ՆԵՐՄՈՒԾԻ ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԵԱՆ

  • 10-10-2008 17:32:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը կսկսի Իրանից գազ ներմուծել միայն դրա կարիքի դէպքում: Ներկայումս յայտնի չէ, թէ երբ կարիք կլինի սկսել գազի ներմուծումը: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութեան մամուլի քարտուղար Լուսինէ Յարութիւնեյանը: Նա նշեց, որ հակառակ իրանական կողմի աւելի վաղ արուած յայտարարութեյան, հոկտեմբերի 13-ին իրանական գազի ներմուծումը Հայաստան չի սկսուի: Այդ մասին որոշուել է երկկողմ բանակցութիւնների արդիւնքում: Իրան-Հայաստան գազամուղի շինարարութեան աւարտի մասին յայտարարուել է սեպտեմբերին: Գազամուղով հնարաւոր է մղել տարեկան 2,5 միլիարդ խորանարդ մետր գազ: Իրանը պատրաստակամութիւն է յայտնել արդէն 2009թ.-ին Հայաստանին տրամադրել 1,1 մլրդ խորանարդ մետր գազ: Սակայն Հայաստանը, որ Ռուսաստանից ստանում է տարեկան աւելի քան 2 միլիարդ խորանարդ մետր, առայժմ լրացուցիչ գազի կարիք չունի: Յայտնուել է, որ գազի համար Հայաստանը պէտք է Իրանին վճարի էլեկտրաէներգիայով` մէկ խորանարդ մետրի համար 3 կվտ/ժ յարաբերութեամբ:
  -   Տնտեսութիւն