2008-2009 ԹԹ. ՄՀԶ-Ի ՀԱՄԱՁԱՅՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹԵԱՄԲ<br /> ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 97-ՐԴ ՏԵՂԸ` ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ 93-ՐԴԻ ՓՈԽԱՐԷՆ<br />


2008-2009 ԹԹ. ՄՀԶ-Ի ՀԱՄԱՁԱՅՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹԵԱՄԲ
ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 97-ՐԴ ՏԵՂԸ` ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ 93-ՐԴԻ ՓՈԽԱՐԷՆ

  • 09-10-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008-2009թթ. Մրցունակութեան համաշխարհային զեկոյցի (ՄՀԶ) համաձայն, Հայաստանն իր մրցունակութեամբ զբաղեցնում է 97-րդ տեղը 134 երկրների շարքում` նախորդ տարուայ 93-րդի փոխարէն: Ինչպէս զեկոյցի տուեալների հրապարակմանը նուիրուած հոկտեմբերի 9-ի ասուլիսում յայտնեց Երեւանի «Տնտեսութիւն եւ արժէքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը, Հայաստանը արդէն 4-րդ տարին է, ինչ ընդգրկվում է ՄՀԶ-ում: Ըստ նրա, ՄՀԶ-ն աշխարհում լայնօրէն ճանաչուած եւ մեծ հեղինակութիւն վայելող ամենամեայ հանդէս է, որտեղ յամեմատւում, գնահատւում եւ վերլուծւում են աշխարհի տարբեր երկրների տնտեսական մրցակցութիւնը եւ դրանց տնտեսական զարգացման վրայ ներազդող գործօնները: Մ.Հերգյանը նշեց, որ ՄԶՀ-ում երկրները դասակարգւում են ըստ Համաշխարհային մրցունակութեան (ՀԱՄ) ցուցիչի: Այն երկրների մրցունակությունը գնահատող համապարփակ ցուցանիշ է եւ հիմնւում է աւելի քան 110 գործօնների գնահատականների վրայ, որոնք իրենց հերթին խմբավորվում են ըստ մրցունակութեան 12 հենասյուների: Դրանցով ամփոփւում է լայն ընդգրկում ունեցող այնպիսի գործօնների վերլուծութիւնը, ինչպիսիք են երկրների մակրոտնտեսական կատարողականը, առողջապահութիւնը, կրթութիւնը եւ այլն: Համաձայն ՄՀԶ-ի ՀԱՄ ցուցիչի դասակարգման, աշխարհի ամենամրցունակ առաջին երեք երկրներն են ԱՄՆ-ը, Շվեյցարիան եւ Դանիան: ԱՊՀ երկրների շարքում առաջին երեք տեղերը զբաղեցնում են Ռուսաստանը, Ղազախստանը եւ Ադրբեջանը: Մ.Հերգյանը նշեց, որ ցուցիչը չի ներառել վերջին միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցութիւնները, քանի որ զեկոյցում օգտագործված տուեալները ներկայացնում են 2007թ.-ի տարեկան ցուցանիշները: Ըստ նրա, Հայաստանի մրցակցային դիրքը նախորդ տարուայ համեմատ նկատելի փոփոխութիւնների չի ենթարկուել եւ շարունակում է մնալ բաւականին ցածր մակարդակում: Մ.Հերգյանի խօսքերով, Հայաստանն այսօր կանգնած է երկրի մրցունակութեան բարձրացման լուրջ մարտահրավերների առջեւ, որոնց յաղթահարումը թոյլ կտայ պահպանել տնտեսական աճի բարձր տեմպերը: Ըստ նրա, զարգացման ներկայիս փուլում Հայաստանի հիմնական մարտահրավերները կապուած են մրցունակութեան միկրոտնտեսական հիմքերի զարգացման հետ, սակայն վերջին տարում աւելացել են նաեւ մակրոտնտեսական ռիսկերը: Նշուեց նաեւ, որ ՀՀ կառավարութեան առաջնային խնդիրներից են ռեսուրսների եւ ապրանքների շուկաներում առկայ թերութիւնների վերացումը, կայուն մակրոտնտեսական միջավայրի եւ գործարարութեան զարգացմանն ուղղուած ինստիտուցիոնալ դաշտի ապահովումը:
  -   Տնտեսութիւն