ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՑ ԱԺ-Ի ՄՇՏԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԿՍԿՍՈՒԵՆ ՀՀ
2009 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
07-10-2008 20:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 24-ին
Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովներում կմեկնարկեն ՀՀ 2009թ.-ի
պետական բիւջէի նախագծի քննարկումները: ԱԺ-ի պաշտօնական կայքէջում
տեղադրուած ժամանակացոյցի համաձայն, մշտական յանձնաժողովների
համատեղ նիստերում քննարկումը` ըստ առանձին ոլորտների, նախատեսուած
է մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառեալ: Յանձնաժողովները,
խմբակցութիւնները, ինչպէս նաեւ անհատ պատգամաւորները մինչեւ
նոյեմբերի 6-ը նախագծի վերաբերեալ գրաւոր առաջարկութիւններ
ներկայացնելու հնարաւորութիւն կունենան:
Գալիք տարուայ պետբիւջէի նախագիծը նախատեսւում է ներառել ԱԺ-ի
նոյեմբերի 10-13-ի լիագումար նիստերի օրակարգում: