ՏԱՍՆԵՐԿՈՒԱՄՍՅԱ ԳՆԱՃԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 111,3%<br />


ՏԱՍՆԵՐԿՈՒԱՄՍՅԱ ԳՆԱՃԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 111,3%

  • 02-10-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի սեպտեմբերին 2007թ.-ի սեպտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսը կազմել է 111,3%, այդ թւում` պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 112,6%, ոչ պարենային ապրանքներինը` 108,2%, ծառայութիւնների սակագներինը` 110,6%, իսկ յունուար-սեպտեմբերին 2007թ.-ի յունուար-սեպտեմբերի համեմատ, համապատասխանաբար, 109,7%, 111,5%, 105,7% եւ 108,4%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրուել է 0,5% գնաճ: Պարենային ապրանքների (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նշուած ժամանակահատուածում աճել են 0,6%-ով, ծառայութիւնների սակագները` 0,6%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցուել է 0,1% գնանկում: Սպառողական գների ինդեքսը 2008թ.-ի սեպտեմբերին 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ կազմել է 104,2%, այդ թւում, պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) 101,1%, ոչ պարենային ապրանքներինը` 105,2%, իսկ ծառայութիւնների սակագներինը` 109,7%: 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0,5%, նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում գրանցուած 0,05% նուազման դիմաց:
  -   Տնտեսութիւն