Հայ Ազգային Կոնգրէսը դատապարտում է լրատուամիջոցների նկատմամբ ձեռնարկուած արշաւանքը


Հայ Ազգային Կոնգրէսը դատապարտում է լրատուամիջոցների նկատմամբ ձեռնարկուած արշաւանքը

  • 08-04-2011 16:01:35   | Հայաստան  |  Քաղաքական
Հայ Ազգային Կոնգրէսը ապրիլի 8-ին հանդէս է եկել լրատուամիջոցների նկատմամբ ձեռնարկուած արշաւանքը դատապարտող յայտարարութեամբ, որում ասուած է. «Հայ Ազգային Կոնգրէսն արդէն մի քանի անգամ անդրադարձել է իշխանական նախկին ու ներկայ պաշտօնեաների եւ օլիգարխների կողմից լրատուամիջոցներին ֆինանսապէս խեղդելու, դրանով նրանց ու իւրաքանչիւր քաղաքացու խօսքի ազատութիւնը ոտնահարելու փաստի մասին: Այդ հնարաւորութիւնը նրանց ընձեռուել է ներկայիս Օբուդսմէն Կարէն Անդրէասեանի հեղինակած եւ ԱԺ ընդունած օրէնսդրական փոփոխութեամբ: ,հայկական ժամանակէ, ,ժամանակէ, ,չորրորդ Ինքնիշխանութիւնէ թերթերից յետոյ այսօր նոյնպիսի հարուածի տակ էն յայտնուել ,երկիրըէ, որի դէմ հայց է յարուցել Հհկ-ական Տիգրան Արզաքանցեանը եւ ,հրապարակըէ, որին դատի է տուել Ռ. Քոչարեանը: Վերջինս, որ լրատուամիջոցներին դատի տալու գործում առաջամարտիկ է, նաեւ պահանջել է կալանք դնել ,հրապարակիէ դրամական միջոցների եւ գոյքի վրայ, ինչը եւ բաւարարել է դատարանը: Կալանք է դրուել նաեւ ,երկիրէ թերթի գոյքի վրայ: Մամուլը, անկախ դրա միջոցների քաղաքական եւ այլ ուղղուածութիւնից, այն ամենակարեւոր հարթակն է, որտեղ իրացւում էն մարդու կարեւորագոյն իրաւունքները, որտեղ ձեւաւորւում է հասարակական կարծիքը, որի անգնահատելի օգնութեամբ ձեւաւորւում է երկրի քաղաքացիական հասարակութիւնը: Հայ Ազգային Կոնգրէսը դատապարտում է լրատուամիջոցների նկատմամբ վարչախմբի ձեռնարկած այս խայտառակ արշաւանքը: Ստոր այս մեթոդին ապաւինելով` նրանք ակամայ մատնում էն ազատ խօսքի եւ իրենց գործունէութեան հանրայնացման նկատմամբ ունեցած վախը, միւս կողմից` ցուցադրում սեփական էութեան ճղճիմութիւնը»:
  -   Քաղաքական