Ինչպէս յայտնում է Bild պարբերականը, Գերմանիայում վերջին ժամանակներս շատ է քննարկւում ֆուտբոլի ազգային հաւաքականի նախկին աւագ Միխայիլ Բալակի թիմ վերադառնալու հարցը:
Հաւաքականի գլխաւոր մարզիչ Եօահիմ Լեօւն արդէն յայտարարել է, որ չի պատրաստւում հրաժարուել վետերան ֆուտբոլիստի ծառայութիւններից: Սակայն Զլմ-ներն արդէն վստահ յայտարարում են, որ նա դե-ֆակտոյ հրաժարուել է Բալակի օգնութիւնից: Անձամբ Միխայիլը հետեւեալ պատասխանն է տուել մամուլին. «Ինձ ժամանակ է պէտք մտածելու համար: Ես դեռ բաւական խաղային պրակտիկա չունեմ»: