ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԾԱՆՐ<br /> ԲԵՌ ՉԻ ԼԻՆԻ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ` ՀԱՒԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է<br /> «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ի ԳԼԽԱՒՈՐ ՏՆՕՐԷՆԸ <br />


ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԾԱՆՐ
ԲԵՌ ՉԻ ԼԻՆԻ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ` ՀԱՒԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ի ԳԼԽԱՒՈՐ ՏՆՕՐԷՆԸ

  • 23-09-2008 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 1-ից ՀՀ տարածքում գազի սակագների փոփոխութիւնը ծանր բեռ չի լինի տնտեսութեան եւ բնակիչ-բաժանորդների վրայ,- լրագրողների հետ ճեպազրույցում սեպտեմբերի 23-ին վստահեցրեց «հայռուսգազարդ» ՓԲԸ վարչութեան նախագահ-գլխաւոր տնօրէն Կարեն Կարապետեանը: Նա ձեռնպահ մնաց սակագների չափի մասին խօսելուց, նշելով, որ սակագները որոշելու է Հանրային ծառայութիւնները կարգաւորող պետական յանձնաժողովը: Մօտ օրերս «հայռուսգազարդ»-ը յայտ կներկայացնի յանձնաժողովին, վերջինս էլ կորոշի սակագների չափը: Կ.Կարապետեանը կարեւորեց 2009-2015թթ. Հայաստանի Հանրապետութիւն բնական գազի մատակարարման պայմանագրի ստորագրումը, որի հիմքում, մասնաւորապէս, ընկած է, որ «Գազպրոմը» հանդիսանում է ոչ միայն գազ մատակարարող եւ վաճառող ընկերութիւն, այլ նաեւ «մեր բաժնետէրերից մէկը եւ շահագրգռուած է գազի շուկայի, տնտեսութեան զարգացման մէջ»: Ձեռնարկութեան ղեկավարը կարեւորեց նաեւ դրույթը, ըստ որի աստիճանաբար գազի գների փոփոխութիւնը համահունչ են այն տեմպերին, որ կայ Ռուսաստանում, ներքին շուկաներում, նա դրական գնահատեց նաեւ գազի նոր սակագնի կիրառումը ապրիլի 1-ից, ինչը թոյլ կտայ ձմեռուայ ամիսները անցկացնել եւ աւելի մեղմ պայմաններում ադապտացուել նոր գներին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի մասնակցութեամբ անցկացուած խորհրդակցութեանը Կարեն Կարապետեանը ընկերութեան ձեռքբերումների շարքում յիշատակեց գազիֆիկացման մակարդակի աճը` 21-ից 91 տոկոսի, ՀՀ ներմուծվող եւ իրացւող բնական գազի ծաւալների աճը` աւելի քան 2,4 անգամ` ավտոգազալցմանճնշակային կայանների կողմից 10, բնակչութեան կողմից` 6,4 եւ արդիւնաբերութեան կողմից` 2,3 անգամ: Ըստ ընկերութեան գլխաւոր տնօրէնի, փաստացի բաժանորդների թվաքանկը աճել է 5,1, գազաբաշխիչ ցանցը ընդլայնվել` 2,1, պահեստավորվող բնական գազի ծաւալը աճել 2 անգամ: «Տրանսպորտի ոլորտում որպէս շարժիչային վառելիք սպառւող բնական գազը փոխարինում է շուրջ 300-330 հազար տոննա նավթամթերքի, իսկ դրանից բխող ամենամեայ տնտեսումը, մեր գնահատականներով կազմում է 380-400 մլն. ԱՄՆ դոլար»,- ասաց Կ.Կարապետեանը: Ֆինանսատնտեսական ցուցանիշների թւում նա կարեւորեց ընկերութեան աշխատողների միջին աշխատավարձի աճը` 2,5 անգամ. վնասաբեր ընկերությունից «հայռուսգազարդ»-ը դարձել է շահութաբեր` շահոյթը հասցնելով շուրջ 12 մլրդ դրամի: Ընկերութեան խնդիրների թւում Կ.Կարապետեանը նշեց մինչեւ 2015թ.-ը ՀՀ բնական գազի մատակարարման պայմանագրի ստորագրումը` ապահովելով գազի գնի ոչ կտրուկ աճը, ինչպէս նաեւ բաժանորդների գազամատակարարման անվտանգութեան մակարդակի բարձրացումը: Կ.Կարապետեանը նշեց, որ Ընկերութեան ներդումների գումարային ծաւալը 2008-2010թթ. կկազմի շուրջ 720-750 մլն. ԱՄՆ դոլար, ներառեալ` գազաէներգետիկ ծրագրերի իրականացումը, առաւել խոշոր ներդրումային ծրագրերի թւում նա նշեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ձեռքբերումը, շինարարութիւնը եւ արդիականացումը` շուրջ 430 մլն. ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն