ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ<br /> ԲԱՑԱՅԱՅՏՈՒՄՆԵՐԻՆ<br />


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ
ԲԱՑԱՅԱՅՏՈՒՄՆԵՐԻՆ

  • 22-09-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկն ամենայն լրջութեամբ է վերաբերում Քաղաքային ջեռուցման ծրագրի իրականացմանն առնչուող հնարաւոր շեղումների կապակցութեամբ Վերահսկիչ Պալատի (ՎՊ) կողմից արուած դիտողութիւններին: Այս մասին նշուած է ՀԲ-ի Երեւանի գրասենեակի յայտարարութիւնում: Յիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ի ասուլիսում ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանը յայտարարել էր, որ ըստ ՎՊ-ի եզրակացութեան, Համաշխարհային բանկի աջակցութեամբ իրականացyող Քաղաքային ջեռուցման ծրագիրը ձախողված է: Որպէս տրուած գնահատականի հիմնաւորում նա, մասնաւորապէս, նշել էր այն փաստը, որ 2006-2007թթ.-ին ջեռուցմամբ ապահովել է ընդամէնը 193 աղքատ ընտանիք` նախատեսուած 4000-ի փոխարէն: Սակայն, ըստ ՀԲ-ի Երեւանի գրասենեակի, ՀԲ-ն դեռեւս չի ստացել ՎՊ-ի հաշուէտւութիւնը: Այդուհանդերձ, հիմնուելով իրենց տրամադրության տակ եղած տեղեկատուութեան վրայ, գրասենեակը ներկայացնում է իր պարզաբանումները ՎՊ-ի կողմից հիշատակուող երկու առանցքային խնդիրների վերաբերեալ. 500 հազար դոլարի փոխանցումը Պանամայում գրանցուած մի օֆշորային կազմակերպութեան եւ ծրագրի «Կապիտալ դրամաշնորհների տրամադրում աղքատներին» բաղադրիչի իրականացման դանդաղ ընթացքը: Ըստ ՀԲ-ի պարզաբանման, 460 հազար դոլար իրոք փոխանցուել է Պանամայում գրանցուած մատակարարի: Գումարը փոխանցուել է ծրագրի ենթավարկային բաղադրիչի մասնակից բանկերից մէկի` «Արդշինինվեստբանկ»-ի, կողմից: Սա 500 հազար դոլար գումարով ենթավարկի մի մասն է, որն «Արդշինինվեստ»-ի կողմից տրամադրվել է մասնաւոր «Երֆրեզ» ընկերութեանը` չորս շէնքի համար ջեռուցման, տաք ջրի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման սարքաւորումներ գնելու նպատակով: «Երֆրեզ» ՓԲԸ-ն «Արդշինինվեստբանկ»-ին ներկայացրել է յանձնարարական ենթավարկային միջոցներից 460 հազար դոլարը ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի համակցուած 4 միկրոտուրբինների ձեռք բերման նպատակով Պանամայում գրանցուած մատակարարին փոխանցելու վերաբերեալ: «ՎՊ-ն այս գործարքը համարել է որպէս շեղում` ելնելով այն հանգամանքից, որ սարքաւորումները դեռեւս Հայաստանում չեն: «Երֆրեզ» ՓԲԸ-ի եւ պանամական մատակարարի միջեւ պայմանաւորուածութեան համաձայն, միկրոտուրբինները պէտք է մատակարարվեն 2008թ.-ի դեկտեմբերին: Ծրագրի իրականացումը կարգաւորող իրաւական փաստաթղթերի որեւէ պահանջ չի խախտուել: Վարկային միջոցներն օգտագործուել են նախատեսուած նպատակի, այսինքն` գազով աշխատող ջեռուցման եւ տաք ջրի մատակարարման ապակենտրոնացուած համակարգերի ձեռքբերման համար»,- նշուած է ՀԲ-ի յայտարարութեյան մէջ: Ինչ վերաբերում է «Կապիտալ դրամաշնորհների տրամադրում աղքատներին» բաղադրիչի իրականացմանը, ապա ըստ ՀԲ-ի, այն իսկապէս դանդաղ է ընթացել, ինչը փաստագրվել է ՀԲ-ի կողմից պատրաստուող հուշագրերում եւ այս մասին ՀՀ կառավարութեանը նույնպես ահազանգուել է: «Այդուհանդերձ, վերջին շրջանում այս բաղադրիչի իրականացման տեմպերը զգալիօրէն արագացել են, եւ 2008թ.-ի սեպտեմբերի դրութեամբ գազամատակարարման միացումների ու ջեռուցման սարքերի տեղադրման աշխատանքներն աւարտուել են աւելի քան 4 հազար աղքատ ընտանիքների բնակարաններում»,- ասուած է ՀԲ-ի յայտարարութեյան մէջ:
  -   Տնտեսութիւն