2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱ-Ն 10,3%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱ-Ն 10,3%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 19-09-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-օգոստոսին նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 10,3%-ով եւ կազմել 2 տրլն 164 մլրդ 567,8 մլն դրամ (մօտ 7 մլրդ 68,44 մլն ԱՄՆ դոլար): ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլեատորը կազմել է 109,6%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, այս տարուայ յունուար-օգոստոսին, նախորդ տարուայ նոյն ամիսների համեմատ, հանրապետութիւնում արդիւնաբերական արտադրանքի ծաւալը աճել է 2,2%-ով եւ կազմել 496 մլրդ 157 մլն դրամ: Գիւղատնտեսութեան համախառն արտադրանքն աճել է 7,8%-ով եւ կազմել 347 մլրդ 380,2 մլն դրամ, շինարարութեան ծաւալը` 12,8%-ով եւ կազմել 465 մլրդ 849,6 մլն դրամ, մանրածախ առեւտրաշրջանառությունը` 6,3%-ով եւ կազմել 593 մլրդ 639,2 մլն դրամ, իսկ ծառայութիւնների ծաւալը աճել է 15,1%-ով եւ կազմել 453 մլրդ 999,3 մլն դրամ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառութեան ծաւալը նախորդ տարուայ յունուար-օգոստոսի համեմատ աճել է 24,8%-ով եւ կազմել 3 մլրդ 308,9 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը նուազել է 4,8%-ով եւ կազմել 696,8 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 36%-ով եւ կազմել 2 մլրդ 612,1 մլն դոլար: 2008թ.-ի յունուար-օգոստոսին սպառողական գները 2007թ.-ի յունուար-օգոստոսի համեմատ աճել են 9,5%-ով, իսկ արդիւնաբերական արտադրանքի գները` 6%-ով: Այս տարուայ օգոստոսի վերջին նախորդ տարուայ նոյն ամսուայ համեմատ պաշտօնապէս գրանցուած գործազուրկների թուաքանակը 7,8%-ով նուազել է եւ կազմել 75 600 մարդ: Այս տարուայ առաջին ութ ամիսներին միջին ամսական անուանական աշխատավարձը կազմել է 88 983 դրամ (նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել է 21,2%-ով), այդ թւում` բիւջէտային աշխատողներինը` 62 721 դրամ (աճել է 17,8%-ով), ոչ բիւջէտային հիմնարկների աշխատողներինը` 110 154 դրամ (աճել է 20,1%-ով): Այս տարուայ յունուար-օգոստոսին 1 ԱՄՆ-ի դոլարի միջին փոխարժեքը կազմել է 306,23 դրամ (2007թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 342,08 դրամ):
  -   Տնտեսութիւն