2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱ-Ն 10,3%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱ-Ն 10,3%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 19-09-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 10,3%-ով եւ կազմել 2 տրլն 164 մլրդ 567,8 մլն դրամ (մոտ 7 մլրդ 68,44 մլն ԱՄՆ դոլար): ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կազմել է 109,6%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 2,2%-ով եւ կազմել 496 մլրդ 157 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքն աճել է 7,8%-ով եւ կազմել 347 մլրդ 380,2 մլն դրամ, շինարարության ծավալը` 12,8%-ով եւ կազմել 465 մլրդ 849,6 մլն դրամ, մանրածախ առեւտրաշրջանառությունը` 6,3%-ով եւ կազմել 593 մլրդ 639,2 մլն դրամ, իսկ ծառայությունների ծավալը աճել է 15,1%-ով եւ կազմել 453 մլրդ 999,3 մլն դրամ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ աճել է 24,8%-ով եւ կազմել 3 մլրդ 308,9 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը նվազել է 4,8%-ով եւ կազմել 696,8 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 36%-ով եւ կազմել 2 մլրդ 612,1 մլն դոլար: 2008թ.-ի հունվար-օգոստոսին սպառողական գները 2007թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 9,5%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գները` 6%-ով: Այս տարվա օգոստոսի վերջին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը 7,8%-ով նվազել է եւ կազմել 75 600 մարդ: Այս տարվա առաջին ութ ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 88 983 դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21,2%-ով), այդ թվում` բյուջետային աշխատողներինը` 62 721 դրամ (աճել է 17,8%-ով), ոչ բյուջետային հիմնարկների աշխատողներինը` 110 154 դրամ (աճել է 20,1%-ով): Այս տարվա հունվար-օգոստոսին 1 ԱՄՆ-ի դոլարի միջին փոխարժեքը կազմել է 306,23 դրամ (2007թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 342,08 դրամ):
Նոյյան տապան  -   Տնտեսություն