ՅՈՒՆԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ<br /> ԻՐԱԿԱՆԱՑՒՈՒՄ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ<br />


ՅՈՒՆԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԻՐԱԿԱՆԱՑՒՈՒՄ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ

  • 15-09-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունաստանի կառավարութեան օժանադակությամբ Նոյեմբերեան քաղաքի Արճիս համայնքում տեղադրուել է 200 տոննա տարողութեամբ սառնարան, ինչը շրջանի բնակիչներին հնարաւորութիւն կտայ պահպանել իրենց միրգն ու բանջարեղէնը, ինչպէս նաեւ մսամթերքը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՅԴ Յունաստանի Հայ Դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը, բացի այդ, Յունաստանի կառավարութեան օժանդակությամբ Երեւանում ներկայումս կառուցւում է մթերքի ապահովութեան լաբորատորիա: Լաբորատորիայում նախատեսւում է Հայաստանից արտահանուող մթերքը ենթարկել փորձաքննության եւ տալ եւրոպական ստանդարտներին համապատասխանող սերտիֆիկատ: Գ.Կարապետեանի խօսքերով, այս երկու ծրագրերի իրականացման համար Յունաստանի կառավարութիւնը յատկացրել է 530 հազար եւրօ: Ըստ Գ.Կարապետեանի, Յունաստանի պետութիւնը Հայաստանը համարում է իր բարեկամը եւ ամէն կերպ փորձում է աջակցել հայ ժողովրդին, ինչպէս նաեւ Յունաստանի հայկական գաղթօջախին: Նրա խօսքերով, Յունաստանի կառավարութեան կողմից բոլոր ծրագրերը Հայաստանում իրականացւում են արդիւնաւէտ, այդ իսկ պատճառով, ըստ Գ.Կարապետեանի, այս ծրագրերը շարունակական բնոյթ են կրելու: «Եթէ նախկին խորհրդային երկրներում վախենում են որեւէ գործ իրականացնել, ապա այսօր այդ վտանգը չկայ Հայաստանում: Այս ծրագրերը Հայաստանի տնտեսութեան զարգացման համար կարեւոր նշանակութիւն ունեն»,- նշեց նա: Գ.Կարապետեանը յայտնեց, որ արդէն մշակtyել է 2 նոր ծրագիր եւս: Մասնաւորապէս, նախատեսւում է Երեւանում կառուցել հեղուկների` ջուր, կոնիակ, գինի եւ այլն, հետազօտման լաբորատորիա, որտեղ փորձաքննություն անցնելուց յետոյ դրանց կտրուի համապատասխան սերտիֆիկատ: Բացի դրանից Հայաստանում կկառուցուի կենդանիների կերի պատրաստման գործարան: Առայժմ ճշտւում է գործարանի կառուցման վայրը: Գ.Կարապետեանի խօսքերով, լաբորատորիայի եւ գործարանի բացումը նախատեսւում է 2009թ.-ին: Այս երկու ծրագրերի համար Յունաստանի կառավարութիւնը յատկացրել է 500 հազար եւրօ: Նշենք նաեւ, որ Յունաստանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ Նոյեմբերեան, Սիսիան, Իջեւան եւ Ալավերդի քաղաքները եւ Յունաստանի 4 քաղաքներ դարձել են քույր քաղաքներ:
  -   Տնտեսութիւն