«ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ԳԵՐՄՐՑԱՇԱՐԻ ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՒՈՆ<br /> ԱՐՈՆԵԱՆԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ՎԱՍԻԼԻ ԻՎԱՆՉՈՒԿԻ ՀԵՏ<br />


«ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ԳԵՐՄՐՑԱՇԱՐԻ ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՒՈՆ
ԱՐՈՆԵԱՆԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ՎԱՍԻԼԻ ԻՎԱՆՉՈՒԿԻ ՀԵՏ

  • 13-09-2008 18:35:00   |   |  Սպորտ
ԲԻԼԲԱՈ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի Բիլբաո քաղաքում անցկացուող շախմատի «Մեծ սաղավարտ» գերմրցաշարում սեպտեմբերի 12-ին կայացան նախավերջին փուլի հանդիպումները: Լեւոն Արոնեանը (Հայաստան) ոչ-ոքի խաղաց Վասիլի Իվանչուկի (Ուկրաինա) հետ: Խաղաղ դաշն կնքեցին նաեւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան) եւ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա): Մրցաշարի աւարտից 1 փուլ առաջ աղիւսակը 14 միաւորով գլխաւորում է Վ.Թոփալովը: Լ.Արոնեանն ունի 13 միաւոր: Մ.Կառլսենը, եւ Վ.Իվանչուկը վաստակել են 12-ական, Վ.Անանդն ու Թ.Ռաջաբովը` 7-ական միաւոր: Վերջին` 10-րդ փուլում, Լ.Արոնեանի մրցակիցը Թ.Ռաջաբովն է:
  -   Սպորտ