ԵՐԵՒԱՆԻ ՋԵԿ-ԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ՆՈՐ<br /> ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ ԿԳՈՐԾԱՐԿՈՒԻ 2010 Թ.-ԻՆ <br />


ԵՐԵՒԱՆԻ ՋԵԿ-ԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ՆՈՐ
ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ ԿԳՈՐԾԱՐԿՈՒԻ 2010 Թ.-ԻՆ

  • 13-09-2008 16:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Բնապահպանութեան նախարարութեան Շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան փորձնաքննության մասնագիտական իրաւասութեան հաւաստագիր տուող եւ փորձաքննության եզրակացութիւնը հաստատող յանձնաժողովի սեպտեմբերի 13-ի նիստում քննարկվեց Երեւանի ջերմաէլեկտրակայանի կողմից ներկայացուած համակցուած շոգեգազային ցիկլով էներգաբլոկի աշխատանքային նախագիծը: Ինչպէս նշեց նախարար Արամ Յարութիւնեյանը, Երեւանի ՋԷԿ-ի տեխնիկական վերազինումն ունի մեծ նշանակութիւն, քանի որ այն հնարաւորութիւն կտայ նուազեցնել բնապահպանական վնասները: «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ-ի տնօրէն Հովակիմ Յովհաննիսեանը նշեց, որ Երեւանի ՋԷԿ-ը շահագործվում է 1962թ.-ից եւ ներկայումս աշխատում է ոչ լրիւ հզորութեամբ: Ըստ նրա, ՋԷԿ-ի հարակից տարածքում նախատեսւում է կառուցել նոր էներգաբլոկ` 189 մվտ էլեկտրական եւ 103 Կվտ/ժ ջերմային էներգիայով: Համեմատելով հին եւ նոր ՋԷԿ-երի ազդեցութիւնը շրջակայ միջավայրի վրայ, Հ.Յովհաննիսեանը նշեց, որ նորն ունի որոշակի առաւելութիւններ: Այսպէս, նոր էներգաբլոկի շահագործման արդիւնքում, մասնաւորապէս, զգալիօրէն` տարեկան աւելի քան 600 հազար տոննայով, կկրճատուի մթնոլորտ արտանետուող ջերմոցային գազերի ծաւալը, մօտ 39 անգամ կնուազի ածխածնի օքսիդի կոնցենտրացիան: Հ.Յովհաննիսեանը յայտնեց, որ նոր էներգաբլոկը նախատեսւում է գործարկել 2010թ.-ի ապրիլին: Այն կկառուցուի Ճապոնիայի Միջազգային համագործակցութեան բանկի տրամադրած ցածր` 0,75%, տոկասադրույքով երկարաժամկէտ (40 տարի) 216 մլն դոլար վարկով:
  -   Տնտեսութիւն