ԵՐԵՎԱՆԻ ՋԵԿ-ԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ՆՈՐ<br /> ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ ԿԳՈՐԾԱՐԿՎԻ 2010 Թ.-ԻՆ <br />


ԵՐԵՎԱՆԻ ՋԵԿ-ԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ՆՈՐ
ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ ԿԳՈՐԾԱՐԿՎԻ 2010 Թ.-ԻՆ

  • 13-09-2008 16:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձնաքննության մասնագիտական իրավասության հավաստագիր տվող եւ փորձաքննության եզրակացությունը հաստատող հանձնաժողովի սեպտեմբերի 13-ի նիստում քննարկվեց Երեւանի ջերմաէլեկտրակայանի կողմից ներկայացված համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի աշխատանքային նախագիծը: Ինչպես նշեց նախարար Արամ Հարությունյանը, Երեւանի ՋԷԿ-ի տեխնիկական վերազինումն ունի մեծ նշանակություն, քանի որ այն հնարավորություն կտա նվազեցնել բնապահպանական վնասները: «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ-ի տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը նշեց, որ Երեւանի ՋԷԿ-ը շահագործվում է 1962թ.-ից եւ ներկայումս աշխատում է ոչ լրիվ հզորությամբ: Ըստ նրա, ՋԷԿ-ի հարակից տարածքում նախատեսվում է կառուցել նոր էներգաբլոկ` 189 մվտ էլեկտրական եւ 103 Կվտ/ժ ջերմային էներգիայով: Համեմատելով հին եւ նոր ՋԷԿ-երի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, Հ.Հովհաննիսյանը նշեց, որ նորն ունի որոշակի առավելություններ: Այսպես, նոր էներգաբլոկի շահագործման արդյունքում, մասնավորապես, զգալիորեն` տարեկան ավելի քան 600 հազար տոննայով, կկրճատվի մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի ծավալը, մոտ 39 անգամ կնվազի ածխածնի օքսիդի կոնցենտրացիան: Հ.Հովհաննիսյանը հայտնեց, որ նոր էներգաբլոկը նախատեսվում է գործարկել 2010թ.-ի ապրիլին: Այն կկառուցվի Ճապոնիայի Միջազգային համագործակցության բանկի տրամադրած ցածր` 0,75%, տոկասադրույքով երկարաժամկետ (40 տարի) 216 մլն դոլար վարկով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն