2009 Թ.-ԻՑ ԿԸՆԴԼԱՅՆՈՒԻ ԳՈՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ<br /> ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ<br />


2009 Թ.-ԻՑ ԿԸՆԴԼԱՅՆՈՒԻ ԳՈՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ
ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

  • 04-09-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի յունվարի 1-ից Հայաստանում կընդլայնուի գոյքի եւ եկամուտների հայտարարատուների շրջանակը` ներառելով ոչ միայն պետական ծառայողներին, այլ ցանկացած քաղաքացու, ով կարող է ունենալ օրէնքով սահմանուած շեմից աւելի եկամուտ: Մասնաւորապէս, տարեկան 8 մլն դրամից (մօտ 26,5 հազար ԱՄՆ դոլար) աւելի եկամուտ ստացողները եւ 50 մլն դրամից աւելի գործարք կատարողները պարտաւոր են հայտարարագրել իրենց գոյքն ու եկամուտները: Պետական ծառայողները, անկախ եկամուտների եւ գործարքների չափերից, պէտք է շարունակեն հայտարարագրել իրենց գոյքն ու եկամուտները: Յայտնելով այս մասին ՀՀ կառավարութեան սեպտեմբերի 4-ի նիստից յետոյ, Պետեկամուտների կոմիտէի նախագահի տեղակալ Արմէն Ալավերդեանը յաւելեց, որ նիստում հաստավել է գոյքի եւ եկամուտների յայտարարագրերի ձեւը: Քաղաքացիները յայտարարագրումը պէտք է կատարեն յունվարի 1-ից մինչեւ ապրիլի 15-ը: Ա.Ալավերդեանը նշեց, որ եթէ մամուլի որեւէ միջոց ցանկանում է տեղեկություն ստանալ, ապա հարկային մարմինը կարող է տրամադրել տվյալներ տուեալ անձի աշխատանքի վայրի, տարեկան եկամուտի, օտարուած կամ ձեռք բերուած անշարժ եւ շարժական գոյքի մասին: ՀՀ-ում եկամուտների եւ գոյքի յայտարարագրման համակարգը գործում է 6 տարի, սակայն այն դեռեւս կիրառւում է միայն պետական բարձրաստիճան պաշտօնեաների եւ քաղաքացիական ծառայողների համար, որոնց թիւը տարեկան կազմում է 45-50 հազար:
  -   Տնտեսութիւն