Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ -Հայաստան ծրագիրն աւարտւում է տեսանելի արդիւնքներով <br />


Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ -Հայաստան ծրագիրն աւարտւում է տեսանելի արդիւնքներով

  • 07-04-2011 19:53:30   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ապրիլի 7-ին գործարկուեց «Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ - Հայաստան» ծրագրի շրջանակներում վերականգնուած Արմավիրի մարզի Շէնիկի ինքնահոս համակարգը, որը ոռոգման ջրով է ապահովում Տալուորիկ համայնքի 78 ջրօգտագործողների։ Ինքնահոս համակարգի վերականգնմամբ ոռոգելի 600 հեկտար հողատարածքին կ'աւելանայ եւս 500 հեկտարը։ Հանդիսաւոր արաողութեանը ներկայ էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազօր դեսպան Մարի Յովանովիչը, այլ պաշտօնատար անձինք։ Ամբողջութեամբ վերականգնուել է նաեւ Արաքս համայնքի Արմավիրի մայր ջրանցքը՝ 7,4 կմ մայր եւ 2 կմ երկրորդ կարգի ջրանցքի հատուածները։ Նոր ջրագիծը կառուցուել է նախկինից մէկ մետր բարձր, ինչը նուազեցրել է ջրի կորուստները եւ թոյլ տուել ընդգրկել ջրանցքի իշխման տակ գտնուող բոլոր հողատարածքները։ Ընդհանուր ներդրումը կազմել է 1,4 մլն ԱՄՆ դոլար։ Ինչպէս հանդիսութեանը նշեց Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ-հայաստան ծրագրի գլխաւոր գործադիր տնօրէն Արա Յովսէփեանը, այսպիսով ազդարարւում է 5 ինքնահոս համակարգերի եւ 6 մայր ջրանցքների վերականգնման աշխատանքների աւարտը։ Ծրագրի շնորհիւ վերականգնուել է կամ կառուցուել 5 ինքնահոս համակարգերի շուրջ 45 կմ հատուած, արդիւնքում վերականգնուել էն ջրագծեր Հայաստանի 5 մարզերում։ Վերականգնուել էն նաեւ 6 մայր ջրանցքների շուրջ 260 ջրային կառուցուածքներ, երեսապատուել մօտ 40 կմ ջրագծեր։ «Այդ երկու ծրագրերի հիմնական նպատակն էր նուազագոյն կորուստներով ոռոգման ջրով ապահովել գիւղացուն եւ ֆերմերային տնտեսութիւններին»,- ասաց ծրագրի ղեկավարը։ Աւարտուել էն նաեւ ենթածրագրերը. մասնաւորապէս, Արարատեան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման ծրագրով արդէն աւարտուել է շուրջ 60 խորքային եւ արտեզեան հորերի վերականգնումը, իսկ երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրով աւարտուել էն աշխատանքները շուրջ 22 համայնքներում, եւս 80 համայնքում շինարարական աշխատանքները ընթացքի մէջ են։ Ա.յովսէփեանը յաւելեց, որ ծրագրի իրականացումն աւարտուել է պայմանագրով նախանշուած ժամկէտից շուտ, ինչը հնարաւորութիւն է տուել հնգամեայ ծրագրում, որի ժամկէտը լրանում է ընթացիկ տարուայ սեպտեմբերի վերջին, ներառել նաեւ Նոյեմբերեանի պոմպակայանին կից մեծ պատուարի վերականգնման աշխատանքները։ Հայաստանի Ջրային տնտեսութեան պետական կոմիտէի նախագահ Անդրանիկ Անդրէասեանը լրագրողների հետ զրոյցում ընդգծեց, որ Արմավիրի մայր ջրանցքը ամբողջութեամբ բետոնացուած եւ ժամանակակից տեխնիկական պահաջները բաւարարող համակարգ է, ինչը թոյլ է տալիս օգտագործել ջրանցքի ողջ ներուժը։ Ներկայումս ջրանցքի իշխման տակ գտնուող մինչեւ 20 հազար հեկտար հողատարածքից ոռոգւում էն 12-13-ը, իսկ ջրանցքի վերականգնումը հնարաւորութիւն կը տայ բոլոր ջրօգտագործողներին ապահովել երաշխուաւորած, կայուն ջրամատակարարմամբ։
  -   Տնտեսութիւն