ԲՐՆՁԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ «ԿԱՐԻ ԹՈՎ» ԵՎ «ՄՈԿՈՆԱԹ» ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ<br /> ՀԱՄԱՐՎԵՑԻՆ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՒԲԵՅԿՏՆԵՐ<br />


ԲՐՆՁԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ «ԿԱՐԻ ԹՈՎ» ԵՎ «ՄՈԿՈՆԱԹ» ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ
ՀԱՄԱՐՎԵՑԻՆ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՒԲԵՅԿՏՆԵՐ

  • 03-09-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի ուսումնասիրությունների արդիւնքում պարզուել է, որ վերջին շրջանում բրնձի շուկայում ի յայտ են եկել գերիշխող դիրք զբաղեցնող ընկերութիւններ: Յանձնաժողովի սեպտեմբերի 3-ի նիստում ընդունուած որոշմամբ, բրնձի շուկայում «Կարի Թով» եւ «Մոկոնաթ» ընկերութիւնները համարվեցին գերիշխող դիրք ունեցող սուբեյեկտներ: Նշենք, որ «Կարի Թով»-ը զբաղեցնում է շուկայի 32%-ը, իսկ «Մոկոնաթ»-ը` 27,6%: Ըստ ուսումնասիրութեան, բրնձի շուկայում 2008թ.-ի առաջին կիսամեակում գործել է 19 տնտեսվարող, շուկայի իրացման ծաւալը կազմել է 11 668,607 կգ, իսկ բնակչութեան մէկ շնչի հաշւով նշուած ժամանակահատուածում Հայաստանում իրացուել է 3,65 կգ բրինձ:
  -   Տնտեսութիւն