Մեկնարկեցին ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամեակին նուիրուած յոբելեանական միջոցառումները


Մեկնարկեցին ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամեակին նուիրուած յոբելեանական միջոցառումները

  • 07-04-2011 19:31:59   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանում ՏԻՄ համակարգի ներդրման 15-ամեակի յոբելեանական յանձնաժողովի, ՀՀ ՏԿ նախարարութեան, Հայաստանի համայնքների միութեան նախաձեռնութեամբ ապրիլի 7-ին կազմակերպուած «Կանայք տեղական ինքնակառավարման համակարգում» թեմայով քննարկմամբ մեկնարկեցին ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամեակին նուիրուած յոբելեանական միջոցառումները: Քննարկմանը, որին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարութեան, տեղական ինքնակառավարման մարմինների կին ներկայացուցիչներ, ԱԺ կին պատգամաւորներ, փորձագէտներ, բարձրացուեցին այն խնդիրները, որոնք առկայ էն հասարակական-քաղաքական կեանքում կնոջ մասնակցութեան, կանանց եւ տղամարդկանց հաւասար իրաւունքների ու հաւասար հնարաւորութիւնների ապահովման հարցում, ներկայացուեցին գենդերային խտրականութեան վերացմանն ուղղուած ՀՀ կառավարութեան քայլերը: Մասնաւորապէս` նշուեց, որ ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի վերջին նիստում քննարկուել էն « ՀՀ գենդերային քաղաքականութեան 2011-2015 թթ. ռազմավարական ծրագիրը եւ ՀՀ գենդերային քաղաքականութեան 2011 թ. միջոցառումների տարեկան ծրագրի» նախագիծը, ինչպէս նաեւ «Կանանց եւ տղամարդկանց հաւասար իրաւունքների եւ հաւասար հնարաւորութիւնների ապահովման մասին» օրէնքի նախագիծը, որով առաջարկւում է մեծացնել կանանց ներգրաւուածութիւնը նաեւ ՏԻՄ համակարգում, որտեղ ներկայումս կանանց ներկայացուածութիւնը 2-2,5 տոկոս է: Ներկայացուեցին ՏԻՄ համակարգում կատարուած «Տեղական ինքնակառավարման մարմինների գենդերային ինդիկատորները» եւ «Քաղաքական եւ քաղաքացիական մասնակցութեան գենդերային առանձնայատկութիւնները» ուսումնասիրութիւնները: Մասնաւորապէս` Երեւանում եւ Արմավիրի, Կ'ոտայքի, Տաւուշի, Գեղարքունիքի մարզերում իրականացուած «Տեղական ինքնակառավարման մարմինների գենդերային ինդիկատորները» հետազօտութեան արդիւնքներով պարզուել է, հասարակութեան լայն շրջանակներում կանայք դեռեւս չէն ընկալւում ղեկավար բարձր պաշտօններում, ինչը հիմնական խոչընդոտներից է համարւում: Ըստ հետազօտութեան` գիւղական համայնքներում կանայք աւելի քիչ էն առաջադրւում, քան քաղաքային համայնքներում, մինչդեռ գիւղական համայքներում նրանց յաջողութեան գործակիցն աւելի բարձր է:
  -   Հասարակութիւն