2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՅՈՒԼԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ<br /> 26,8%-ՈՎ, ԻՍԿ ԾԱԽՍԵՐԸ` 30,3%-ՈՎ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՅՈՒԼԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
26,8%-ՈՎ, ԻՍԿ ԾԱԽՍԵՐԸ` 30,3%-ՈՎ

  • 27-08-2008 16:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-յուլիսին ՀՀ պետական բիւջէի եկամուտները կազմել են աւելի քան 414 մլրդ դրամ (աւելի քան 1 մլրդ 349,2 մլն ԱՄՆ դոլար), իսկ ծախսերը` 405,8 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարութեան լիազօրութիւնների շրջանակներում սահմանուած իննամսյա ծրագրի, համապատասխանաբար, 76,5%-ը եւ 68,6%-ը: Պետական բիւջէի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարուել են եկամուտների գծով` 55,1%-ով, ծախսերի գծով` 52,1%-ով: ՀՀ Ֆինանսների նախարարութեան տուեալներով, նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ պետական բիւջէի եկամուտներն աւելացել են 26,8%-ով կամ աւելի քան 87,4 մլրդ դրամով, իսկ ծախսերը` 30,3%-ով կամ շուրջ 94,4 մլրդ դրամով: Ընդ որում, եկամուտների կառուցուածքում 82,7 մլրդ դրամով կամ 32,1%-ով աւելացել են հարկերը եւ տուրքերը, 6,6 մլրդ դրամով կամ 13,6%-ով` պարտադիր սոցիալական ապահովութեան վճարները, 1,8 մլրդ դրամով կամ 189,8%-ով` պաշտօնական դրամաշնորհները, իսկ այլ եկամուտները (նախկինում` ոչ հարկային եկամուտներ) նուազել են 3,7 մլրդ դրամով կամ 19,6%-ով: Արդիւնքում եկամուտների կազմում 3,3%-ով աճել է հարկերի եւ տուրքերի, 0,4%-ով` պաշտօնական դրամաշնորհների տեսակարար կշիռը, իսկ պարտադիր սոցիալական ապահովութեան վճարների եւ այլ եկամուտների տեսակարար կշիռները նուազել են, համապատասխանաբար, 1,6%-ով եւ 2,1%-ով:
  -   Տնտեսութիւն