2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ<br /> 26,8%-ՈՎ, ԻՍԿ ԾԱԽՍԵՐԸ` 30,3%-ՈՎ<br />


2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
26,8%-ՈՎ, ԻՍԿ ԾԱԽՍԵՐԸ` 30,3%-ՈՎ

  • 27-08-2008 16:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-հուլիսին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 414 մլրդ դրամ (ավելի քան 1 մլրդ 349,2 մլն ԱՄՆ դոլար), իսկ ծախսերը` 405,8 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակներում սահմանված իննամսյա ծրագրի, համապատասխանաբար, 76,5%-ը եւ 68,6%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 55,1%-ով, ծախսերի գծով` 52,1%-ով: ՀՀ Ֆինանսների նախարարության տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 26,8%-ով կամ ավելի քան 87,4 մլրդ դրամով, իսկ ծախսերը` 30,3%-ով կամ շուրջ 94,4 մլրդ դրամով: Ընդ որում, եկամուտների կառուցվածքում 82,7 մլրդ դրամով կամ 32,1%-ով ավելացել են հարկերը եւ տուրքերը, 6,6 մլրդ դրամով կամ 13,6%-ով` պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 1,8 մլրդ դրամով կամ 189,8%-ով` պաշտոնական դրամաշնորհները, իսկ այլ եկամուտները (նախկինում` ոչ հարկային եկամուտներ) նվազել են 3,7 մլրդ դրամով կամ 19,6%-ով: Արդյունքում եկամուտների կազմում 3,3%-ով աճել է հարկերի եւ տուրքերի, 0,4%-ով` պաշտոնական դրամաշնորհների տեսակարար կշիռը, իսկ պարտադիր սոցիալական ապահովության վճարների եւ այլ եկամուտների տեսակարար կշիռները նվազել են, համապատասխանաբար, 1,6%-ով եւ 2,1%-ով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն