ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ AMGT39265093 ԹՈՂԱՐԿՄԱՆ<br /> ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ<br />


ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ AMGT39265093 ԹՈՂԱՐԿՄԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ

  • 26-08-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 26-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկէտով պետական (գանձապետական) կարճաժամկէտ AMGT39265093 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակայ պարտատոմսերի ծաւալը 1,5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 131 մլն 238 հազար դրամ, որից մրցակցային 3 մլրդ 036 մլն 238 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծաւալը կազմել է 1,5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացուած հասոյթը կազմել է 1 մլրդ 411 մլն 222,039 հազար դրամ: Տեղաբաշխման միջին կշռուած եկամտաբերությունը 8,2956% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8,4444%: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան լրատուական ծառայութեան, աճուրդին մասնակցել են 12 դիլերներ եւ գանձապետական պահառուն:
  -   Տնտեսութիւն