ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՒՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԾԱՒԱԼՆԵՐԸ 30%-ՈՎ ԿՐՃԱՏՈՒԵԼ ԵՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՒՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԾԱՒԱԼՆԵՐԸ 30%-ՈՎ ԿՐՃԱՏՈՒԵԼ ԵՆ

  • 11-08-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի տարածքով Հայաստան ներկրւող բնական գազի ծաւալները 30%-ով կրճատուել են: Այս մասին յայտնել է «հայռուսգազարդ» ընկերութեան մամլոյ քարտուղար Շուշան Սարդարեանը: «Մենք ճշտում ենք Վրաստանի տարածքով անցնող գազամուղով Հայաստան ներկրւող գազի ծաւալի կրճատման պատճառները եւ ճշգրիտ ծաւալը»,- ասել է նա: Շ.Սարդարեանը նշել է, որ տուեալ պահին գազի պակասորդը լրացվում է «հայռուսգազարդի» պահուստներից, որոնց ծաւալը, հաշուի առնելով ամառուայ ժամանակաշրջանը եւ սպառման նուազումը, պէտք է բաւարարի մինչեւ ներկրման հարցի կարգաւորումը:
  -   Տնտեսութիւն