Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստուածածնի Աւետման տօնը


Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստուածածնի Աւետման տօնը

  • 07-04-2011 13:25:52   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ամէն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստուածածնի Աւետման տօնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպէս մայրերի եւ մայրութեան բերկրանքին սպասող կանանց օրհնութեան օր: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Արարատեան Հայրապետական թեմի Մամլոյ դիւանից, ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցւում: Թէեւ Մեծ Պահք է, բայց ապրիլի 7-ին հնարաւոր է նաեւ Ս. Հաղորդութիւն ստանալ: «Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծու կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարէթ էր, մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից: Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր: Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: Եւ ահա՛ դու կը հղիանաս եւ կծնէս մի որդի եւ նրա անունը Յիսուս կդնէս: Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի: ... Ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»: (Ղուկ. Ա 26:33): Հրեշտակապետի աւետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել, սակայն, իմանալով իրողութիւնը, ասաց. «Ահաւասիկ էս մնում եմ Տիրոջ աղախինը...» (Ղուկ. Ա:38): Սա է Աւետման այն գեղեցիկ պատմութիւնը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը: Ին՞չ էր սա: Միայն աւետի՞ս, որը տրուեց Մարիամին, թէ՞ աւելին: Միանշանակ՝ աւելին, քանզի այն տրուեց ոչ միայն Ս. Մարիամին, այլեւ համայն մարդկութեանը: Մարիամի մայրանալով մարդկանց համար մայրութեան խորհուրդը նորովի բացայայտուեց, եւ այսօր էլ այն դիտւում է որպէս աստուածային հրաշք: Աննկարագրելի եւ անբացատրելի է այն իրողութիւնը, երբ կինը շուրջ ինն ամիս իր սրտի տակ կրում է իր նմանին: Երբ մէկ մարմնի մէջ բաբախում էն երկու կամ երբեմն աւելի սրտեր: Ինչպէս Աստուածածինն աւելի մօտ դարձաւ Աստծուն, նոյնպէս եւ բոլոր կանայք իրենց յղիութեամբ մօտենում էն Արարչին` նմանուելով Նրան` իբրեւ նոր կեանք պարգեւող էակներ: Մեզ համար «մայր» հասկացութիւնը մշտապէս նուիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի, եւ կարեւորագոյն քաղաքը կոչում ենք քաղաքամայր: Զաւակը, երբ լոյս աշխարհ է գալիս, առաջինը գգւում է իր մօր կրծքին: Առաջին անգամ յագենում է իր մօր կաթով եւ մշտապէս ապահով է զգում մօր գրկին: Նոյնպէս եւ մենք: Մեր Մայր եկեղեցուց ստանում ենք մեր հոգեւոր ծնունդը: Սնունդ ենք առնում եւ ապահով ենք զգում մեր Մայր հայրենիքում: Մեր Մայր լեզուն է, որ զօրացնում է մեր միտքն ու բանականութիւնը: Մենք պէտք է նաեւ հասկանանք, որ ապրիլի 7-ը ոչ միայն օր է, երբ տօնւում է Ս. Աստուածածնի Աւետումը, որի ընթացքում մենք նուէրներ ենք ընծայում կանանց եւ մայրերին, այլեւ խորհուրդ, որ մշտապէս պէտք է կրենք մեր մէջ: Մեզ համար իւրաքանչիւր օր պէտք է լինի աւետման օր: Միայն այդ դէպքում մենք կը կարողանանք ապրել Աւետման խորհուրդը: Այսօր ուրախանում ենք, երբ մեզանում աւելանում էն երեխաների ծնունդները, սակայն ուշադրութիւն չենք դարձնում այն փաստին, որ հազարաւոր երեխաներ իրենց կեանքը շարունակում էն մանկատներում: Մեր ընտանիքներին եւ զաւակներին առանձնակի ջերմութեամբ եւ գուրգուրանքով ենք շրջապատում եւ չենք էլ յիշում, որ կան հազարաւորներ, որոնք զուրկ էն օթեւանից, ծնողական քնքշանքից: Մեզ համար տօն է ապրիլի 7-ը: Մենք այն հռչակել ենք մայրութեան եւ գեղեցկութեան տօն, սակայն անհոգ ենք այն սոսկալի փաստին, երբ կանայք արհեստականօրէն զրկում էն իրենց մայր դառնալու աստուածատուր շնորհից: Ինչի՞ համար է այս տօնը: Զուտ ուրախանալու՞, նուէրներ բաշխելու՞: Այդ ամէնը պէտք է լինի: Սակայն մենք չպէտք է մոռանանք, որ Փրկիչը մեզ պատգամեց նաեւ հետեւեալ խօսքերը. «Սիրեցէ՛ք զմիմեանս»: Եւ Աստուած Իր Միածին Որդուն մարդկանց համար բացայայտեց Աստուածածնի Աւետման միջոցով: Թո՛ղ աստուածային օրհնութիւնը յարատեւ լինի հայ ընտանիքներում, եւ թո՛ղ Աստուած Իր Ամենակարող Աջի հովանու ներքոյ պահի բոլոր մայրերին եւ զաւակներին»:
  -   Հասարակութիւն