ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԳՐԿՈՒԵԼ Է FAO-Ի ՊԱՐԵՆԻ ԿՏՐՈՒԿ ԳՆԱՃԻ ԴԷՄ ՈՒՂՂՈՒԱԾ<br /> ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԳՐԿՈՒԵԼ Է FAO-Ի ՊԱՐԵՆԻ ԿՏՐՈՒԿ ԳՆԱՃԻ ԴԷՄ ՈՒՂՂՈՒԱԾ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 17-07-2008 16:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պարենի ու գիւղատնտեսութեան կազմակերպութիւնը (FAO) օրերս հաստատել է 21 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողութեամբ մի ամբողջ շարք ծրագրեր` 48 երկրներում օգնելու փոքր ֆերմերներին եւ խոցելի տնային տնտեսություններին մեղմել պարենի եւ գիւղատնտեսական ապրանքների աճող գների բացասական հետեւանքները: Ծրագրերը ֆինանսաւորւում են Փորձագիտական օժանդակության ծրագրի շրջանակներում, այսինքն` FAO-ի սեփական միջոցներով, եւ մաս են կազմում Պարենի կտրուկ գնաճի դէմ ուղղուած նախաձեռնութեան: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին FAO-ից, Հայաստանը նշուած երկրների թւում է եւ կօգտվի այս նախաձեռնութիւնից նորահաստատ «TCP/ARM/3202 (E) - Գիւղատնտեսական ապրանքների մատակարարում խոցելի բնակչութեանը պարենի կտրուկ գնաճի դէմ ուղղուած նախաձեռնութեան սահմաններում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր նպատակը Հայաստանի պարենի առումով անապահով շրջաններում ամէնից խոցելի տնային տնտեսութիւնների ապրուստի եւ պարենային ապահովութեան պահպանումն է: Այս շրջանները տուժել են 2007/08 դաժան ձմեռվանից, ինչպէս նաեւ պարենի կտրուկ գնաճի վերջերս ծագած ճգնաժամից: Ծրագիրը նպատակ ունի նաեւ տրամադրել փորձագիտական օժանդակություն ֆերմերային լաւագոյն գործելակերպերի վերաբերեալ եւ ապահովել երկարատեւ եւ կայուն արդիւնքներ ցանքսի ապագայ սեզոնների համար: Այս ծրագիրը կհասցեագրվի ամէնից շատ տուժած գիւղացիական տնտեսություններին` հացահատիկի սերմացուի եւ համարժէք պարարտանիւթերի անհետաձգելի բաշխմամբ: Սա ֆերմերներին հնարաւորութիւն կընձեռի վերսկսել գիւղատնտեսական աշխատանքները, ինչպէս նաեւ նրանց կառաջարկի եկամտի այլընտրանքային աղբիւր` այդպիսով վերականգնելով տնային տնտեսութիւնը եւ երաշխավորելով պարենային ապահովութիւնը: Այս ամսուանից սկսած ֆերմերներին կտրամադրուեն գիւղատնտեսական ապրանքներ: Բացի այդ, հասցէագրուած շահառուների համար կկազմակերպուեն դասընթացներ կարտոֆիլի, ցորենի եւ բանջարեղէնի արտադրութեան վերաբերեալ: Ծրագրից կօգտուեն մօտաւորապէես 2000 խոցելի գիւղական տնային տնտեսութիւններ Հայաստանի ամէնից տուժած շրջաններում: Ծրագրի տեւողությունը 12 ամիս է, ընդհանուր բիւջէն` 500 հազար ԱՄՆ դոլար: Ծրագիրն արդէն մտել է գործողութեան մէջ: Հայաստանում FAO-ի ներկայացուցչութեան ծրագրի իրականացման գործընկերը ՀՀ Գիւղատնտեսութեան նախարարութիւնն է:
  -   Տնտեսութիւն