ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՒՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ<br /> ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՒՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ
ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ

  • 16-07-2008 19:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 15-19-ին Սլովակիայի Կոշիցե քաղաքում կանցկացուի Եւրոպայի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական առաջնութիւնը: Հայաստանը կներկայացնեն Ալիկ Դնոյանը (50 կգ, Գիւմրի), Բաբկէն Կարապետեանը (55 կգ, Էջմիածին), Միքայէլ Յակոբեանը (60 կգ, Երեւան), Արամ Ջուլֆալակեանը (66 կգ, Երեւան), Վարշամ Բորանյանը (74 կգ, Գիւմրի) եւ Անդրանիկ Խաչատրեանը (84 կգ, Էջմիածին): Հաւաքականի աւագ մարզիչն է Արմէն Բաբալարյանը: Մինչ այդ` յուլիսի 17-21-ին, մրցագորգերը կտրամադրուեն Եւրոպայի առաջնութեան մասնակից ազատ ոճի ըմբիշներին: Հայաստանի հաւաքականի կազմում ընդգրկուած են Արթուր Սեդրակեանը (50 կգ, Երեւան), Գառնիկ Մնացականեանը (55 կգ, Երեւան), Նարեկ Սանոյեանը (60 կգ, Երեւան), Ռոման Զադոյանը (60 կգ, Գիւմրի), Գեւորգ Աւշարեանը (74 կգ, Երեւան) եւ Սերգեյ Խաչատրեանը (84 կգ, Երեւան): Թիմը մրցավայր կուղեկցի աշխարհի նախկին չեմոպիոն Արամ Մարգարեանը:
  -   Սպորտ