ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ «ՊՐՈԿՐԵԴԻՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆՈՐ<br /> ՄԱՍՆԱՃԻՒՂԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ «ՊՐՈԿՐԵԴԻՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆՈՐ
ՄԱՍՆԱՃԻՒՂԸ

  • 16-07-2008 15:22:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նախօրէին Լոռվա մարզի Վանաձոր քաղաքում մասնաճիւղ բացած «պրոկրեդիտ բանկ»-ը յուլիսի 16-ին եւս մէկ մասնաճիւղ բացեց` այս անգամ Երեւանում` Մաշտոցի 16 հասցեում: Ինչպէս նշուեց երեւանեան մասնաճիւղի բացման արարողութեան ժամանակ, «պրոկրեդիտ բանկ»-ն առաջինն է Հայաստանում գործող միջազգային բանկերից, որը մասնաճիւղ է բացել նաեւ մարզում: Բացման արարողութեանը մասնակցում էր Հայաստանում Գերմանիայի Դաշնութեան դեսպան Անդրեա Վիկտորինը, ըստ որի գերմանական այս բանկը Հայաստանում լիովին կատարել է իր ծրագրերը: Բանկի գործադիր տնօրէնի տեղակալ Աշոտ Աբրահամեանի խօսքերով, բանկը մատուցում է բազմազան եւ մատչելի բանկային ծառայութիւններ կազմակերպություններին, ձեռնարկութիւններին, տնային տնտեսություններին եւ ֆիզիկական անձանց: Նշուեց, որ բանկը կարեւորում է պատասխանատու բանկային գործունէութիւնը` զարգացնելով խնայողութեան մշակոյթը եւ հաստատելով երկարաժամկէտ համագործակցութիւն իր յաճախորդների հետ: «պրոկրեդիտ բանկ»-ի գործունէութեան հիմնական ուղղութիւններից է փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումը, քանի որ փոքր եւ միջին ձեռնարկութիւնները ապահովում են նոր աշխատատեղեր եւ ունեն դրական ազդեցութիւն տնտեսութեան համապատասխան ոլորտների զարգացման վրայ: «Դա է պատաճառը, որ բանկի ղեկավարութիւնը կարեւորում է մարզերում մասնաճիւղերի բացումը: Մարզային մասնաճիւղերի ցանցով մենք նպատակ ունենք ապահովել վստահութիւն եւ նպաստել տեղական փոքր ու միջին բիզնեսների զարգացմանը»,- հաւաստիացրեց Ա.Աբրահամեանը: Նշուեց, որ մասնաճիւղերի բացման գործընթացը լինելու է շարունակական:
  -   Տնտեսութիւն