ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ<br /> ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ ԵՆ ՀՐԱՆՏ ՄԵԼՔՈՒՄԵԱՆԸ ԵՎ ԱՐՄԱՆ ՓԱՇԻԿՅԱՆԸ<br />


ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ
ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ ԵՆ ՀՐԱՆՏ ՄԵԼՔՈՒՄԵԱՆԸ ԵՎ ԱՐՄԱՆ ՓԱՇԻԿՅԱՆԸ

  • 15-07-2008 16:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ՄԱՐՏՈՒՆԻ, 15 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտունիում անցկացուող «Սեւանայ լիճ» անուանումով շախմատի միջազգային մրցաշարում յուլիսի 14-ին կայացան 4-րդ փուլի հանդիպումները: 4 հնարաւորից 3-ական միաւոր են վաստակել եւ մրցաշարային աղիւսակը շարունակում են գլխաւորել Հրանտ Մելքումեանը եւ Արման Փաշիկյանը (2-ն էլ Հայաստան): Սերգեյ Ժիգալկոն (Բելառուս), Աւետիք Գրիգորեանը (Հայաստան) եւ Ժաո Ջինչաոն (Չինաստան) առաջատարներից հետ են մնում 0,5-ական միաւորով: Յուլիսի 15-ին նշանակուած են 5-րդ փուլի հանդիպումները:
  -   Սպորտ