Հայ օգնութիւն հասարակական կազմակերպութեան անդամները պարգեւատրուել են Մեսրոպ Մաշտոցի անուան մեդալով<br />


Հայ օգնութիւն հասարակական կազմակերպութեան անդամները պարգեւատրուել են Մեսրոպ Մաշտոցի անուան մեդալով

  • 06-04-2011 16:31:28   | ԱՄՆ  |  Հասարակութիւն
ԱՄՆ -ում Հայ օգնութիւն հասարակական կազմակերպութեան կողմից վերջերս նախաձեռնած միջոցառման ժամանակ Կոլերը, Մանյիկեանը, Մեհրաբեանը եւ Վորփերեանը պարգեւատրուել են Մեսրոպ Մաշտոցի անուան մեդալով հայ մշակոյթը եւ պատմութիւնն իրենց գրական գործունէութեամբ գալիք սերնդին փոխանցելու համար : Արեւմտեան Ամն-ի Հայ օգնութիւն հասարակական կազմակերպութեան գործադիր տնօրէն Արուսեակ Մելքոնեանը շնորհաւորել է մրցանակակիրներին: Եպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսեանը իր ելոյթի ժամանակ մէջբերեց հայկական ասոյթը << Ուշ լինի,նուշ լինի>> եւ յոյս յայտնեց, որ բոլոր արժանի մարդիկ գնահատուեցին: Բոլոր մրցանակակիրները շատ զգացուած էին նման պարգեւատրում ստանալուց եւ իրենց երախտագիտութեան խօսքը յայտնեցին միջոցառման կազմակերպիչներին:
  -   Հասարակութիւն