Հայ օգնություն հասարակական կազմակերպության անդամները պարգեւատրվել են Մեսրոպ Մաշտոցի անվան մեդալով


Հայ օգնություն հասարակական կազմակերպության անդամները պարգեւատրվել են Մեսրոպ Մաշտոցի անվան մեդալով

  • 06-04-2011 16:31:28   | ԱՄՆ  |  Հասարակություն
ԱՄՆ-ում Հայ օգնություն հասարակական կազմակերպության կողմից վերջերս նախաձեռնած միջոցառման ժամանակ Կոլերը, Մանյիկյանը, Մեհրաբյանը եւ Վորփերյանը պարգեւատրվել են Մեսրոպ Մաշտոցի անվան մեդալով հայ մշակույթը եւ պատմությունն իրենց գրական գործունեությամբ գալիք սերնդին փոխանցելու համար : Արեւմտյան ԱՄՆ-ի Հայ օգնություն հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արուսյակ Մելքոնյանը շնորհավորել է մրցանակակիրներին: Եպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը իր ելույթի ժամանակ մեջբերեց հայկական ասույթը << Ուշ լինի,նուշ լինի>> եւ հույս հայտնեց, որ բոլոր արժանի մարդիկ գնահատվեցին: Բոլոր մրցանակակիրները շատ զգացված էին նման պարգեւատրում ստանալուց եւ իրենց երախտագիտության խոսքը հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play