Անցած շաբաթուայ ընթացքում Հայաստանում արձանագրուել է սպանութեան 1 դէպք


Անցած շաբաթուայ ընթացքում Հայաստանում արձանագրուել է սպանութեան 1 դէպք

  • 06-04-2011 14:37:02   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 30-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատուածում Հայաստանում արձանագրուել է սպանութեան 1 դէպք, որը բացայայտուել է: Մարմնական վնասուածք հասցնելու արձանագրուած 63 դէպքից բացայայտուել է 57-ը, գողութեան 117 դէպքից՝ 72-ը, կողոպուտի 6 դէպքից` 4-ը, խարդախութեան 37 դէպքից՝ 35-ը: Բացայայտուել է նաեւ խուլիգանութեան 9 դէպք: Նոյն ժամանակահատուածում նախկինում կատարուած յանցագործութիւններից բացայայտուել է մարմնական վնասուածք հասցնելու` 8, խարդախութեան ու խուլիգանութեան` 1-ական, կողոպուտի՝ 2, գողութեան 15 դէպք: Ըստ ՀՀ ոստիկանութեան օպերատիւ հաղորդագրութիւնների ամփոփագրերի, անցած շաբաթուայ ընթացքում հանրապետութիւնում արձանագրուել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար. 2 մարդ զոհուել է, 41-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներ:
  -   Հասարակութիւն