ՕՏԱՐ ԼԵԶՈՒԻՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՅԱՆՁՆԵԼ 8095<br /> ԴԻՄՈՐԴ-ՇՐՋԱՆԱՒԱՐՏ<br />


ՕՏԱՐ ԼԵԶՈՒԻՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՅԱՆՁՆԵԼ 8095
ԴԻՄՈՐԴ-ՇՐՋԱՆԱՒԱՐՏ

  • 17-06-2008 19:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի եւ Արցախի 39 քննական կենտրոններում յունիսի 17-ին 8095 դիմորդ-շրջանաւարտներ մասնակցեցին պետական աւարտական եւ բուհական ընդունելութեան միասնական վերջին` օտար լեզուի քննությանը: Քննություն հանձնողներից 7801 հոգի նախընտրել էր անգլերէնը, 564-ը` գերմաներէնը, 514-ը` ֆրանսերենը, 22-ը` իսպաներենը, իսկ 4 հոգի` իտալերենը: Քննութիւնը տեւել է 2,5 ժամ: ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Սպարտակ Սեյրանեանը վաղ առաւօտեան շրջել է մայրաքաղաքի որոշ քննական կենտրոններում: Նախարարի խօսքով, բոլոր քննութիւններն ընթանում են բնականոն, խնդիրներ չեն նկատուել, իսկ եթէ վրիպումներ եղել են, ապա արագօրէն շտկվել են: «Կարեւորը արդիւնքներն են, որոնք մի քանի օրից արդէն ամբողջութեամբ պատրաստ կլինեն»,- ասաց նախարարը: «Թեստերը կազմելիս առաջին հերթին հաշուի են առնւում դրանց մատչելիությունն ու որակը: Բոլոր քննություններից յետոյ մասնագէտների խումբը ԳԹԿ-ում վերլուծում է թեստը` բացթողումները կամ վրիպումները նկատելու համար»,- ասաց ԳԹԿ տնօրէն Մանուկ Մկրտչեանը: Օրինակ` ռուսաց լեզուի քննական 4-րդ տարբերակի վերջին առաջադրանքում պատասխանները մաթեմատիկական լուծում են պահանջել, որի արդիւնքում պրակտիկօրէն բոլոր 4 պատասխաններն էլ ճիշտ են համարուել: Հետեւաբար, Մ.Մկրտչեանի հավաստմամբ, առաջադրանքի բոլոր պատասխանների համար տրուել է 0,25 միաւոր: Այսօրուայ քննական աջադրանքների ճիշտ պատասխանները եւս կտեղադրուեն կենտրոնի եւ ԿԳ նախարարութեան կայքէջերում ժամը 15:00-ից յետոյ: Թեպետ միասնական համակարգով քննութիւններն արդէն աւարտուել են, սակայն առջեւում լրացուցիչ քննութիւններն են բացակաների, բանակից զորացրվածների, Ջավախքից ժամանած դիմորդների համար: Յուլիսի 4-ին կկազմակերպուեն հայերէնի, 6-ին` ռուսերէնի, 8-ին` մաթեմատիկայի, 10-ին` օտար լեզուի լրացուցիչ քննություններ:
  -   Հասարակութիւն