Այսուհետ Մոսկուայում լոյս տեսնող ,արմինիան Թայմսէ ամսագիրը կը հրատարակուի նաեւ Հայաստանում


Այսուհետ Մոսկուայում լոյս տեսնող ,արմինիան Թայմսէ ամսագիրը կը հրատարակուի նաեւ Հայաստանում

  • 05-04-2011 19:51:01   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ապրիլի 5-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում կայացաւ Մոսկուայի ռուս-հայկական հասարակական-քաղաքական ,արմինիան Թայմսէ (,Armenian Timesէ) ամսաթերթի Հայաստանում հրատարակուող տարբերակի շնորհանդէսը: Այսուհետ Մոսկուայում լոյս տեսնող ,արմինիան Թայմսէ ամսագիրը ՀՀ սփիւռքի նախարարութեան հետ համագործակցութեան արդիւնքում կը հրատարակուի նաեւ Հայաստանում: Միջոցառմանը բացման խօսքով հանդէս եկաւ ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը: Ներկայ էին Հայաստանի գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանը, ,արմինիան Թայմսէ ամսաթերթի գլխաւոր խմբագիր Արթուր Խանումեանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ն.Մարտիրոսեանը, ՀՀ սփիւռքի նախարարին կից ատեանի անդամները, հասարակական եւ ստեղծագործական կազմակերպութիւնների ղեկավարներ եւ այլք: Կարեւորելով Հայաստանում ամսաթերթի հրատարակումը, Հրանոյշ Յակո բեանը նշեց նախարարութեան հիմնադրման օրուանից Սփիւռքում գործող հայկական զանգուածային լրատուամիջոցների հետ ակտիւ համագործակցութեան մասին: Նա խոստացաւ բոլոր հնարաւոր միջոցներով աջակցել ,արմինիան Թայմսէ ամսաթերթին. ընդգծելով, որ նախարարութեան հետ սերտ համագործակցութեան արդիւնքում ամսաթերթը լուսաբանում է Հայաստանում եւ Սփիւռքի հայկական համայնքներում տեղի ունեցող իրադարձութիւնները, ինչպէս նաեւ անդրադառնում է Հայաստան-սփիւռք գործակցութեանն ուղղուած ծրագրերին եւ ՀՀ սփիւռքի նախարարութեան գործունէութեանը: Ամսաթերթի գլխաւոր խմբագիր Ա.Խանումեանը, կարեւորելով ՀՀ սփիւռքի նախարարութեան հետ համագործակցութիւնը, ընդգծեց նախարարութեան ստեղծման անհրաժեշտութիւնը եւ Սփիւռքի կողմից այդ քայլի սպասուած լինելը: Նա նշեց նախարարութեան միջոցով Հայրենիք-սփիւռք կապերի եւ գործակցութեան ակտիւացման փաստը` անհրաժեշտութիւն համարելով ամրապնդել եւ հզօրացնել Հայրենիք-սփիւռք կամուրջը: Ա.Խանումեանի խօսքով, հայերէն եւ ռուսերէն լոյս տեսնող ամսաթերթը կը հրապարակուի նաեւ անգլերէն, իսկ ապրիլի վերջին ամսաթերթը կ'ունենայ նաեւ էլեկտրօնային տարբերակ: Ա.Խանումեանը յաւելեց, որ Մոսկուայում ամսաթերթը լոյս է տեսնում յիսուն հազար տպաքանակով, իսկ Հայաստանում` դեռեւս հազար, սակայն շուտով տպաքանակը կ'աւելանայ:
  -   Հասարակութիւն