Հայաստանը ներկայացուած է «Պինամար Պանտայա 2010»<br /> կինեմատոգրաֆիայի փառատոնում<br />


Հայաստանը ներկայացուած է «Պինամար Պանտայա 2010»
կինեմատոգրաֆիայի փառատոնում

  • 30-03-2010 20:30:00   |   |  Մշակոյթ
ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԷՍ, 30 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մարտի 6-13-ը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրէսում տեղի ուենցավ «Պինամար Պանտայա 2010» կինեմատոգրաֆիայի փառատոնը: Այս տարի փառատօնին մասնակցելու հրավէր էր ստացել նաեւ Հայաստանը: Փառատոնում ներկայացուեցին Յովհաննէս Գալստեանի «Միացված զուգահեռականներ» 2008 եւ Յարութիւն Խաչատրեանի «Սահման» 2009 ֆիլմերը: Հիւրերի թւում էին Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Մայքլ Ք.Քրիստիդեսը, Շվեյցարիայի մշակոյթային կցորդ Էրիկ Մոյորազը, Արգենտինայում Իսպանիայի դեսպանատան մշակոյթային կցորդ Անտոնիօ Պրատցմարին եւ այլոք: Այս մասին տեղեկացնում է www.sardarabad.com.ar-ը:
  -   Մշակոյթ