Թոմաս Համմարբերգ, «Միայն այժմ են ձեռնարկւում Օսմանեան<br /> Թուրքիայում կատարուածը ճանաչելուն ուղղուած առաջին քայլերը, թէեւ<br /> միայն գիտական բանավէճերի շրջանակներոմ. սակայն պահանջւում է անել<br /> աւելին»<br />


Թոմաս Համմարբերգ, «Միայն այժմ են ձեռնարկւում Օսմանեան
Թուրքիայում կատարուածը ճանաչելուն ուղղուած առաջին քայլերը, թէեւ
միայն գիտական բանավէճերի շրջանակներոմ. սակայն պահանջւում է անել
աւելին»

  • 22-03-2010 23:55:00   |   |  Քաղաքական
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 22 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Պատմութեան միակողմանի մեկնաբանութիւնները կամ խեղաթյուրումները բազմաթիւ անգամ հանգեցրել են փոքրամասնությունների հանդէպ խտրականութեան, քսնենոֆոբիայի կամ հակամարտութիւնների վերականգնման: Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է միշտ արդար կերպով փնտրել ճշմարտութիւն», - ասուած է Եւրոպայի խորհրդի Մարդու իրաւունքների յանձնակատար Թոմաս Համմարբերգի մարտի 22-ին հրապարակած մեկնաբանություններում: Նրա դիտարկմամբ, երբեմն կատարած մարդու իրաւունքների ծանր խախտումները նախկինի պես անդրադառնում են ներկայիս Եվրոպայում ստեղծուած յարաբերութիւնների վրայ: Մի շարք դէպքերում պատմութեան խորն ուսումնասիրութիւնը նպաստում էր մարդկանց եւ ժողովուրդների միջեւ փոխըմբռնման, հանդուրժողականութեան եւ վստահությանը: Սակայն որոշ ոճրագործութիւններ մինչ այժմ ժխտւում են կամ փոքրացվում է նրանց մասշտաբները, ինչը հանգեցնում է նոր լրավածության: Մարդու իրաւունքների յանձնակատարի համոզմամբ, նախկինում կատարուված ոճրագործութիւնները պէտք է ճանաչուեն, փաստաթղթավորվեն, դրանցից պէտք է դասեր քաղվեն. սակայն դրա հետ մէկտեղ չի կարելի դրանք խեղաթիւրել քաղաքական նպատականերով: Ըստ Համմարբերգի, պատմական փաստերի ճանաչումը միշտ ունեցել է յատուկ նշանակութիւն, սակայն դա յատկապէս կարեւոր է զանգվածային ոճրագործութիւնների կամ մարդու իրաւունքների ոտնահարման դէպքում: Եւրոպայի խորհրդի Մարդու իրաւունքների յանձնակատարի կարծիքով, «նման հանցագործութիւններ չի կարելի անտեսել եւ չունենալ լուրջ հետեւանքներ: Երկարատեւ` մի քանի սերուրդների, անպատժելիութիւնը եւ չճանաչումը ծնում է դառնության զգացողություն նրանց շրջանում, ով իրեն նոյնացնում է զոհերի հետ, իսկ դա իր հերթին կարող է թունավորել այդ ոճրագործութեան կատարման ժամանակահատուածում անգամ չծնված մարդկանց յարաբերութիւնները: Նիցիստների յանցագործութիւնները, մասնաւորապէս, Հոլոքոստը, անտեսւում էին բազմաթիւ մարդկտանց կողմից այն ժամանակ, երբ տեղի էին ունենում այդ սպանութիւնները: Յետագայում իւրաքանչիւր ոջղջամիտ մարդ ստիպուած եղավ ընդունել մարդու հանդէպ կատարուված այդ ճչացող հանցագործութիւնը, ինչն անգամ ստիպեց համաշխարհային հանրութեանը ընդունել այնպիսի ձեւակերպում, ինչպիսին է ցեղասպանութիւնը, ինչպէս նաեւ ապագայում նման յանցագործութիւնները կանխելու եւ պատժելու միջազգային կոնւենցիայ: Մինչ այժմ մեծ վէճեր է առաջացնում 1915 թուականին Օսմանեան կայսրութիւնում էթնիկական հայերի բռնի զանգվածային տեղեհանության եւ դրա հետ կապուած մարդկանց մահուան եւ անմիջական սպանութիւնների նկարագրութիւնները: Եվ չնայած դա տեղի է ունեցել մինչեւ նոր Թուրքական Հանրապետութեան ստեղծումը, ակնյայտ էր այդ յանցագործութիւնները քննարկելու ցանկութեան բացակայութիւնը: Այն գրողները եւ լրագրողները, որոնք բարձրացնում էին այդ հարցը, կանգնում էին դատարանի առջեւ: Միայն այժմ են ձեռնարկւում այդ փաստերը ճանաչելուն ուղղուած առաջին քայլերը, թէեւ միայն գիտական բանավէճերի շրջանակներոմ. Սակայն պահանջւում է անել աւելին: Պատմական վեճերը չպեք է մարդու իրաւունքները պատանդի վերածեն: Պատմական փաստերի միակողմանի մեկնաբանութիւնը կամ խեղաթիւրումը չպէտք է հանգեցնեն փոքրամասնությությունների խտրականութեան, քսենոֆոբիայի եւ հակամարտութիւնների վերսկսան: Չի կարելի մեղադրել նոր սերունդներին այն բանում, ինչը կատարել են իրենց նախնիներից ոմանք: Կարեւոր է ճշմարտութեան բարոյական որոնումները եւ սթափ, փաստերի վրայ հիմնուած պատմութեան տարբեր մեկնաբանութիւնների քննարկումը: Եվ այդ ժամանակ միայն կարելի կլինի ճիշտ դասեր քաղել»:
  -   Քաղաքական