Թոմաս Համմարբերգ, «Միայն այժմ են ձեռնարկվում Օսմանյան<br /> Թուրքիայում կատարվածը ճանաչելուն ուղղված առաջին քայլերը, թեեւ<br /> միայն գիտական բանավեճերի շրջանակներոմ. սակայն պահանջվում է անել<br /> ավելին»<br />


Թոմաս Համմարբերգ, «Միայն այժմ են ձեռնարկվում Օսմանյան
Թուրքիայում կատարվածը ճանաչելուն ուղղված առաջին քայլերը, թեեւ
միայն գիտական բանավեճերի շրջանակներոմ. սակայն պահանջվում է անել
ավելին»

  • 22-03-2010 23:55:00   | Ֆրանսիա  |  Քաղաքական
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 22 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Պատմության միակողմանի մեկնաբանությունները կամ խեղաթյուրումները բազմաթիվ անգամ հանգեցրել են փոքրամասնությունների հանդեպ խտրականության, քսնենոֆոբիայի կամ հակամարտությունների վերականգնման: Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է միշտ արդար կերպով փնտրել ճշմարտություն», - ասված է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի մարտի 22-ին հրապարակած մեկնաբանություններում: Նրա դիտարկմամբ, երբեմն կատարած մարդու իրավունքների ծանր խախտումները նախկինի պես անդրադառնում են ներկայիս Եվրոպայում ստեղծված հարաբերությունների վրա: Մի շարք դեպքերում պատմության խորն ուսումնասիրությունը նպաստում էր մարդկանց եւ ժողովուրդների միջեւ փոխըմբռնման, հանդուրժողականության եւ վստահությանը: Սակայն որոշ ոճրագործություններ մինչ այժմ ժխտվում են կամ փոքրացվում է նրանց մասշտաբները, ինչը հանգեցնում է նոր լրավածության: Մարդու իրավունքների հանձնակատարի համոզմամբ, նախկինում կատարված ոճրագործությունները պետք է ճանաչվեն, փաստաթղթավորվեն, դրանցից պետք է դասեր քաղվեն. սակայն դրա հետ մեկտեղ չի կարելի դրանք խեղաթյուրել քաղաքական նպատականերով: Ըստ Համմարբերգի, պատմական փաստերի ճանաչումը միշտ ունեցել է հատուկ նշանակություն, սակայն դա հատկապես կարեւոր է զանգվածային ոճրագործությունների կամ մարդու իրավունքների ոտնահարման դեպքում: Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի կարծիքով, «նման հանցագործություններ չի կարելի անտեսել եւ չունենալ լուրջ հետեւանքներ: Երկարատեւ` մի քանի սերուրդների, անպատժելիությունը եւ չճանաչումը ծնում է դառնության զգացողություն նրանց շրջանում, ով իրեն նույնացնում է զոհերի հետ, իսկ դա իր հերթին կարող է թունավորել այդ ոճրագործության կատարման ժամանակահատվածում անգամ չծնված մարդկանց հարաբերությունները: Նիցիստների հանցագործությունները, մասնավորապես, Հոլոքոստը, անտեսվում էին բազմաթիվ մարդկտանց կողմից այն ժամանակ, երբ տեղի էին ունենում այդ սպանությունները: Հետագայում յուրաքանչյուր ոջղջամիտ մարդ ստիպված եղավ ընդունել մարդու հանդեպ կատարված այդ ճչացող հանցագործությունը, ինչն անգամ ստիպեց համաշխարհային հանրությանը ընդունել այնպիսի ձեւակերպում, ինչպիսին է ցեղասպանությունը, ինչպես նաեւ ապագայում նման հանցագործությունները կանխելու եւ պատժելու միջազգային կոնվենցիա: Մինչ այժմ մեծ վեճեր է առաջացնում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում էթնիկական հայերի բռնի զանգվածային տեղեհանության եւ դրա հետ կապված մարդկանց մահվան եւ անմիջական սպանությունների նկարագրությունները: Եվ չնայած դա տեղի է ունեցել մինչեւ նոր Թուրքական Հանրապետության ստեղծումը, ակնհայտ էր այդ հանցագործությունները քննարկելու ցանկության բացակայությունը: Այն գրողները եւ լրագրողները, որոնք բարձրացնում էին այդ հարցը, կանգնում էին դատարանի առջեւ: Միայն այժմ են ձեռնարկվում այդ փաստերը ճանաչելուն ուղղված առաջին քայլերը, թեեւ միայն գիտական բանավեճերի շրջանակներոմ. Սակայն պահանջվում է անել ավելին: Պատմական վեճերը չպեք է մարդու իրավունքները պատանդի վերածեն: Պատմական փաստերի միակողմանի մեկնաբանությունը կամ խեղաթյուրումը չպետք է հանգեցնեն փոքրամասնությությունների խտրականության, քսենոֆոբիայի եւ հակամարտությունների վերսկսան: Չի կարելի մեղադրել նոր սերունդներին այն բանում, ինչը կատարել են իրենց նախնիներից ոմանք: Կարեւոր է ճշմարտության բարոյական որոնումները եւ սթափ, փաստերի վրա հիմնված պատմության տարբեր մեկնաբանությունների քննարկումը: Եվ այդ ժամանակ միայն կարելի կլինի ճիշտ դասեր քաղել»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play