Բարեգործական ծրագրերի համակարգման յանձնաժողովը քննարկել եւ<br /> հաստատել է եւս 10 ծրագրեր<br />


Բարեգործական ծրագրերի համակարգման յանձնաժողովը քննարկել եւ
հաստատել է եւս 10 ծրագրեր

  • 19-03-2010 19:24:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեան բարեգործական ծրագրերի համակարգման յանձնաժողովի մարտի 19-ի նիստում, որը վարել է յանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնեանը, քննարկուել են 10 բարեգործական ծրագրեր: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան, նիստում քննարկուել եւ հաստատուել են` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացyող Կոտայքի մարզի «Աբովեանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի ծնարանային եւ վիրահատական բաժինների հիմնանորոգման, «Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիւ 1 յատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի պատուհանների տեղադրման», Երեւանի «Նորք» տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի սանհանգույցների վերանորոգման եւ Հայաստանի Հանրապետութեան Շիրակի մարզի Գիւմրու «Ֆրիտյոֆ Նանսենի» անուան «Հոյս» մանկատան կահաւորման ծրագրերը: Հայկական բարեգործական ընդհանուր միութեան Հայաստանի ներկայացուցչութեան կողմից իրականացyող «Արմենիակա» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում եւ Եվրոպայում առկայ հայկական ճարտարապետութեան վերաբերեալ արխիւային փաստաթղթերի, պատմական աղբիւրների եւ գրականութեան ցանկի թուայնացումը ու տեղադրումը համացանցում, ինչը հասանելի կլինի բոլորին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացyող Գանձատան նորոգման աշխատանքների եւ Գարեգին Ա կրթական կենտրոնի կառուցման նախագծային աշխատանքների ծրագրերը: «Հրայր եւ Աննա Հովնանյան» կորպորացիայի մասնաճիւղի կողմից իրականացyող ծրագիրը, որի նպատակն է Սուրբ Կաթողիկէ եկեղեցուն կից կառուցել եկեղեցական համալիր` Հայրապետական նստավայր եւ Սուրբ Աննա եկեղեցի: «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացyող Գիւմրու թիւ 6 մանկապարտէզի կահաւորման ծրագիրը ու «Զեյթուն» ուսումնական եւ աջակցման կենտրոնի հիմնադրման ծրագիրը, որի նպատակն է աջակցել բնակչութեան խոցելի խաւին ձեռք բերելու շուկայում պահանջւող մասնագիտութիւն եւ սեփական վաստակի միջոցով հասնել ֆինանսական կայունութեան: Նիստում քննարկուել եւ հաստատուել են նաեւ նախկինում հաստատուած ծրագրերի շրջանակներում իրականացyող հարակից գործարքներ եւ տարբեր կազմակերպութիւնների հասցէներով ստացուած բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:
  -   Հասարակութիւն